Աշոտ Փաշինյանը դիմում է գրել և դուրս եկել բուհից
Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող էր։
Tert.am-ի հետ զրույցում, նշված բարձրագույն ուսումնական հաստատությունից հայտնեցին, որ նա այլևս չի սովորում Ակադեմիայում։
Հարցին, թե հեռացվել է բուհից, Գեղարվեստի պետական ակադեմիայի աշխատակիցը հայտնեց․«Աշոտ Փաշինյանը դիմում է գրել և իր դիմումի համաձայն դուրս է եկել բուհից»։