Քաղաքացին ավելի կաղքատանա, կշահեն բանկերն ու իշխանամերձ շրջանակը․ Նաիրի Սարգսյան
«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Այսօր մենք ունենք ահռելի ու չկառավարվող գնաճ, որին զուգահեռ ընդունվել ու գործողության մեջ է դրվել մի օրենք, որը ուղիղ կերպով վնասելու է քաղաքացուն, բիզնեսին, Հայաստանի ներդրումային գրավչությանը, ինչպես նաեւ ավելացնելու է ստվերային շրջանառություն՝ խոսքը սեւ շուկա հասկացության մասին է։ Ընդգծեմ, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի շնորհիվ բանկը դառնում է փողի շրջանառության բացառիկ սեփականատեր եւ մոնոպոլ դիրքում գտնվելով՝ ժամանակի ընթացքում անընդհատ բարձրացնելու է միջնորդավճարները, որն էլ գանձվելու է օր-օրի աղքատացող քաղաքացուց, իսկ օրենքը շրջանցելու դեպքում մարդիկ կտուգանվեն մինչեւ 4 միլիոն դրամով։ Այսքանից հետո հարց է առաջանում՝ կառավարությունը հեշտացնո՞ւմ է քաղաքացիների կյանքը, ինչպես ամեն օր հայտարարվում է, թե՞ այն վերածում է դժոխքի։
«Պրեսսինգի» հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև: