Ովքե՞ր են շահելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքից. Նաիրի Սարգսյան
«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Armeniasputnik.am-ին տված իր հարցազրույցով և կից գրել.
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը քաղաքացիներից բացի վնասելու է նաեւ տնտեսվարողներին՝ շատ դեպքերում դրդելով ստվերային գործունեության ծավալման։ Այն խոչընդոտելու է նաեւ ներդրողներին, քանի որ որքան նրանց հսկողության տակ պահենք, այնքան նրանք փորձելու են գտնել միջոցներ վերահսկողությունից խուսափելու համար, իսկ նման դեպքերում սովորաբար կապիտալը տեղաշարժվում է այլ երկրներ, որտեղ ավելի ազատական պայմաններ կան։ Մեր երկրի տնտեսության զարգացման համար մենք պետք է հաշվի առնենք այս խնդիրները ու փորձենք պետության շահերից բխող քայլեր կատարել։
Armeniasputnik.am-ի հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև: