«Ծառուկյանի նման 10 հոգի լինեն, մեր երկիրը կծաղկի». մարդիկ ոգևորված են Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման գաղափարով (տեսանյութ)
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման գաղափարը մեծ ոգևորությամբ է ընդունվել թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում, առավել ևս՝ Հատիս լեռան շրջակա բնակավայրերի բնակչության կողմից: Օրինակ՝ լեռան ստորոտում գտնվող Ակունք համայնքի բնակիչների շրջանում անցկացված հարցումը ցույց է տալիս, որ գերակշիռ մեծամասնությունը դրական է տրամադրված, ավելին՝ չափազանց ոգևորված է այս նախաձեռնությամբ:
«Ծառուկյանի նման 10 հոգի լինեն, մեր երկիրը կծաղկի»,- Past.am-ի հետ զրույցում նշում էին Ակունքի բնակիչները՝ շեշտելով, որ արձան-համալիրի տեղադրումը մեծապես կխթանի զբոսաշրջության զարգացմանը, նոր աշխատատեղեր կստեղծվեն, ենթակառուցվածքները կզարգանան և այլն:
Մանրամասները՝ տեսանյութում: