Տագնապ է հայտարարվել
Անձնակազմի մարտական պատրաստականությունն ստուգելու նպատակով N զորամասում հուլիսի 15-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Զորամասը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, զինծառայողները դուրս են բերել մարտական տեխնիկան և ռազմերթով զբաղեցրել նախորոշված շրջանները, ծավալել կառավարման կետեր, բացազատել կապի հանգույցներ։