«Շտապօգնությունը կհասցնի չէ՞ Արմենիս փրկել». Արմեն Գրիգորյանը մահացել է մոր աչքերի առաջ
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արմենը մահացավ իմ աչքի առաջ։ Ժպտում էր, կատակում, հումորներ անում ու… մահացավ։
Արմենի մայրը ինձ հարցրեց՝ «շտապօգնությունը կհասցնի չէ՞ Արմենիս փրկել»։
Ես ասեցի՝ հա, ամեն ինչ լավ կլինի։
Մեռած մարդու մարմին հոշոտող, արնախում, հիվանդ էս հասարակությունից ո՞նց փրկենք մեր երեխաներին։
Ո՞նց»: