Հրապարակվել է երեկ մահացած զինծառայողի լուսանկարը
Երեկ մահացած բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ 37–ամյա Քրիստինե Չիչյանը Շիրակի մարզից էր: NEWS.am–ի տեղեկություններով՝ նա մահացել է ավտոպատահարի հետեւանքով:
Քննություն է տարվում մահվան հանգամանքները պարզելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ 37–ամյա Քրիստինե Միխայելի Չիչյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին, հուլիսի 16-ին Քրիստինե Չիչյանը մահացել է: