ԱՄՀ-ն մտադիր է էապես նվազեցնել համաշխարհային տնտեսական աճի հաջորդ կանխատեսումը
Արժույթի միջազգային հիմնադրամը ծրագրում է «էապես նվազեցնել» իր համաշխարհային աճի հեռանկարն իր հաջորդ զեկույցում։ Այս մասին ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի ռազմավարության, քաղաքականության և վերլուծության բաժնի տնօրեն Ջեյլա Փազարբասիօղլուն, հաղորդում է Bloomberg-ը։
Նրա խոսքով, քաղաքական գործիչների համար «շատ ավելի դժվար է դարձել» ռազմավարություն մշակել սննդի և էներգառեսուրսների գների աճի, զարգացող շուկաներ կապիտալի ներհոսքի կրճատման, շարունակվող համաճարակի և Չինաստանի տնտեսության դանդաղման պայմաններում:
«Հարված հարվածի հետևից, և դա իսկապես հարվածում է համաշխարհային տնտեսությանը: Մենք զգալիորեն կնվազեցնենք մեր կանխատեսումը», - ասել է ԱՄՀ ներկայացուցիչը: