Սվազիլենդի կառավարությունը հերքում է, որ թագավորը տղամարդկանց կարգադրել է ամուսնանալ երկու կանանց հետ
Սվազիլենդի կառավարությունը ցասումով հերքում է վիրուսային հաղորդագրությունն այն մասին, թե իբր Մսվաթի III թագավորը (Աֆրիկայի վերջին բացարձակ միապետը, որն ունի 14 կին) տղամարդկանց կարգադրել է ունենալ առնվազն երկու կին, այլապես կհայտնվեին ճաղերի հետեւում, հաղորդում է AFP գործակալությունը։
Սվազիլենդի կառավարության ներկայացուցիչ Փերսի Սիմելայնն այս պատմությունն անվանել է չար եւ թունավոր։ Նա նշել է, որ նորին գերազանցությունը որեւէ նման բան չի հայտարարել, քանի որ դա երբեք խնդիր չի եղել։ Ըստ նրա այս պատմությունը վիրավորանք է ոչ միայն միապետությանը եւ երկրի մշակույթին, այլեւ լրագրողների ամոթն է։
Կառավարությունը հերքում է պահանջել։