«Դատավոր» Ֆարխոյանին առաջարկում եմ վճիռները կարդալուց «Հանուն Հայաստանի Հանրապետության» արտահայտությունը փոխարինել «Հանուն Նիկոլ Փաշինյանի» արտահայտությամբ. Արթուր Միքայելյան
«Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«դատավոր» Ֆարխոյանին առաջարկում եմ վճիռները կարդալուց «Հանուն Հայաստանի Հանրապետության» արտահայտությունը փոխարինել «Հանուն Նիկոլ Փաշինյանի» արտահայտությամբ։
Ինչու՞։ Որովհետև նա բացառապես «ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ» վճիռներ ու որոշումներ կայացնող «Դատավոր» է։
Ֆարխոյանը «հայտնի» է նրանով, որ 2018-ի իշխանափոխությունից հետո ԳԵՐԱԶԱՆՑ կատարում է ռեժիմի քաղաքական հրահանգները։
Անխնա տալիս է ընդդիմադիրների բնակարանների խուզարկության թույլտվություն և առանց երկմտելու բավարարում ընդդիմադիր գործիչների կալանավորելու բոլոր միջնորդությունները։
Չէ՛, նա էլ «վնգստացող դատավոր» չէ, նա այլևս նիկոլի «անձնական օգտագործման» դատավորն է, ով իրավունք չունի խոսելու արդարադատությունից։
Նա և նրա նմանները իրավունք չունեն ԴԱՏԱՎՈՐ լինելու, քանի-որ չեն գիտակցում, որ դատարանը պետք է որոշումները կայացնի ոչ թե «Հանուն նիկոլի», այլ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ»։
Հ․Գ ի դեպ տեսնելով նրա վարկանիշը որպես «դատավոր» այլ բան հնարավոր չի սպասել։ Երբ մարդ ՉԻ կայանում որպես մասնգետ, գոյատևելու համար պետք է դառնա ԽԱՄԱՃԻԿ։