«Իրավիճակն այսքան զավեշտալի չէր լինի, եթե գործն ամբողջովին ջուր չլիներ». Անժելա Նալբանդյան
«Հայաստան» դաշինքի անդամ Անժելա Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ես այս պահին չեմ կարող ասել, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալի կարգավիճակ ունեցող անձինք». սա Հայաստանում ԵՄ դեսպանի խոսքն է ընդամենը մեկ շաբաթ առաջ:
Երեկ, առնվազն, իշխանության սրտի դատավորներից մեկը` Կարեն Ֆարխոյանը, մերժեց Արամ Գասպարյանի կալանքը գրավով փոխարինելու պաշտպանի միջնորդությունը: Իրավիճակն այսքան զավեշտալի չէր լինի, եթե գործն ամբողջովին ջուր չլիներ` գործի բուն էությունից մինչև վկաների ցուցմունքներ ու անգամ մեղադրող դատախազի դիրքորոշում:
Իհարկե ոչ ԵՄ դեսպանը, ոչ իրավապաշտպան ՀԿ-ները որևէ կերպ չեն արձագանքի մարդուն ամիսներ շարունակ զուտ սրտի քմահաճույքով կալանքի տակ պահելու հանգամանքին, ոչ էլ դա կհամարեն քաղաքական հետապնդում, որովհետև «Հայաստանում կա՞ դատավոր, որ վարչապետի ասածը չանի» (©Նիկոլ):