Պատրաստ եմ անմռունչ կրել ինձ բաժին հասած փորձությունները․ Ավետիք Չալաբյան
Այսօր Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը հանդես է եկել հորդորով` ուղղված հայաստանյան իշխանություններին, կոչ անելով նրանց պահպանել քաղաքական դրդապատճառներով ազատազրկված մեր բոլոր համաքաղաքացիների, և մասնավորապես իմ իրավունքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավետիք Չալաբյանը։
«Իմ խորին երախտիքն եմ հայտնում մեր հոգևոր հայրերին, մասնավորապես, գերաշնորհ Եզրաս Սրբազանին, այս սկզբունքային դիրքորոշման, և կարևոր բարոյական աջակցության համար:
Որպես Հայ առաքելական եկեղեցու խոնարհ զավակ, պատրաստ եմ անմռունչ կրել ինձ բաժին հասած փորձությունները, և հույսով, հավատով ու վճռականությամբ ծառայել մեր երկրում բարու հաղթանակին: Աստված բոլորիս պահապան և առաջնորդ»,-նշել է նա։