Օրվա իշխանությունների համար վերջ չկա աննախադեպ ապօրինություններին. Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Տարիներ առաջ «դատավոր» Մնացական Մարտիրոսյանը կալանավորում, այնուհետև ազատազրկման է դատապարտում Նիկոլ Փաշինյանին: Վերջինս ու իր թիմակիցները 2010 թվականից այդ «դատավորին» բնութագրեցին «խամաճիկային դատարան, դահիճ, Մացո և այլն»:
Տարիներ անց այդ անձը ու իր թիմը դառնում են իշխանություն, իսկ նույն «դատավորը» ում բնութագրում էին «խամաճիկային դատարան» ոչ միայն շարունակում է որպես դատավոր հանդես գալ, այլ հավակնում է Դատարանի նախագահ լինել, ու դրա համար կալանավորում է բոլորին: Այդ մարդու նիստի ժամանակ մարդու մահ է լինում, իսկ ինքը չի փոխվում: Այսօր Ավետիք Չալաբյանի գործով դատախազը, մեղադրանքի պատասխանատուն ՉԻ ԱՌԱՐԿՈւՄ այլ խափանման միջոցի կիրառմանը, բայց «դատավորը» կալանավորում է: Նոր քրեական դատավարության օրենսգիրքը նման իրավիճակում, երբ անձն ազատվել էր կալանքից չի թույլատրում առանց ՆՈՐ հանգամանքի կրկին կալանավորել, բայց դա էլ է անտեսվում:
Փաստ է` օրվա իշխանությունների համար, վերջ չկա աննախադեպ ապօրինություններին..