Այսօր՝ 17 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ի՞նչ է տեղի ունեցել. հրեշավոր իրականությունը

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա՝ https://4q5w.short.gy/Solaron6500000

Բանակցություններում Հայաստանը ներկայացնողները սեպարատ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ հայկական կողմի բոլոր զիջումներն Արցախի հաշվին անելու շուրջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Ի՞նչ է տեղի ունեցել․ հրեշավոր իրականությունը

Բանակցություններում Հայաստանը ներկայացնողները սեպարատ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ հայկական կողմի բոլոր զիջումներն Արցախի հաշվին անելու շուրջ։ Այսպիսի պայմանավորվածության նպատակը մեկն է․ և՛ թուրք-ադրբեջանական տանդեմի, և՛ Հայաստանի փաստացի ղեկավարների համոզմամբ հենց այդ տարբերակն է ամենաքիչ վնասը հասցնում Նիկոլի բռնապետությանը։ Նիկոլին դա պետք է իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար, Թուրքիային և Ադրբեջանին այս տարբերակը պետք է իրենց հնարավորությունների պատուհանը հնարավորինս երկար բաց պահելու համար։

Որտե՞ղ են ազգային ուժերը

Այս կոնտեքստում պետք է խուսափել անգամ ընդդիմություն տերմինի օգտագործումից, որովհետև չկա ընդդիմություն- իշխանություն պայքար։ Կա ազգային դաշտ և կան թշնամու շահերը սպասարկողներ։

Այսպիսի պայմաններում անիմաստ եմ համարում որևէ ուժի, կամ անհատի պաշտպանելու փորձն անգամ։ Բոլորս պաշտպանելու մի բան ունենք՝ Հայերնիքը։ Քաղաքական ուժերն առաջնային պատասխանատվություն և մեղավորություն ունեն այս իրավիճակի համար, այստեղ վիճելու շատ բան չկա։

Բայց մենք պետք է խուսափենք մի ծայրահեղությունից մյուսի գիրկն ընկնելուց։ Ազգային ուժերից անհարժեշտ է պահանջել քաղաքական իրավիճակի փոփոխություն, որն անխուսափելիորեն հանգեցնելու է գետնի վրա իրավիճակի փոփոխությանը։

Ազգային դաշտից անիրատեսական է իշխանություն չլինելու պարագայում պահանջել որևէ տարածքի պաշտպանություն, վերաբնակեցում, կրթական ռազմավարության փոփոխություն ․․․։ Սրանք բացառապես պետության լիզորությունների ներքո են և անիմաստ են, եթե համահունչ չեն պետական քաղաքականությանը։ Աղավնոյի գյուղապետը դաշնակցական է, Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ, գյուղը կառուցվել և բնակեցվել է սփյուռքից ստացված ներդրումների շնորհիվ։ Այսինքն, ազգային դաշտն ունի գյուղը պահելու ցանկությունը, այդ ուղղությամբ իր ուժերի ներածին չափով իրականացրել է ամեն ինչ, բայց գյուղը հանձնվում է թշնամուն դավադիր քաղաքական պայմանավորվածության արդյունքում։ Նույն պատկերն է նաև Քարվաճառի և Քաշաթաղի դեպքում, որտեղ տարիների ընթացքում ազգային ուժերի կողմից կատարվել է 7 մլն դոլարի ներդրում, բայց շրջանները մի ստորագրությամբ հանձնվել են թշնամուն։

Գալով հարցին՝ ազգային ուժերն ու անհատները նույն տեղերում են, փորձում են իրավիճակից ելքեր գտնել ու իրատեսական լուծումներ առաջարկել՝ փորձելով հնարավորինս խնայել աղետից, կեղծիքից ու կործանարար պոպուլիզմից հոգնած մեր ժողովրդի նյարդերն ու համբերությունը։

Այս մասով միայն մի բան կարող եմ ասել, անթույլատրելի է նեղանալ և կամ փորձ իսկ անել հեգնել մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր հուսահատ և ճարահատված հայացքն ուղղել են ազգային ուժերին։ Բոլոր այդ մարդկանց էլ պետք է վստահեցնել, որ ցանկացած պատասխանատու ազգային ուժ հասկանում է, որ սա բախտորոշ ժամանակաշրջան է և մեծ հաշվով կասկածի տակ է դրված իր գոյության իմաստը, ուստի ստեղծված իրավիճակից ելքեր գտնելը դառնում է առաջին հերթին ազգային ուժերի փրկության ճանապարհը։

Ի՞նչ կարող ենք անել մենք

Նախ մեր՝ ազգային դաշտում պետք է դադարենք իրար հայհոյելուց և մեղադրելուց․ դա Նիկոլի օրակարգն է։ Վստահեցնում եմ, սցենարի ամեն տեսակ զարգացման պարագայում դրա համար բավական ժամանակ մնալու է, այս բոլոր գործընթացներն էլ թույլ են տալու մեզ հասկանալ ամեն մի դերակատարի նպատակներն ու կարողությունները։ Այնպես որ, փոխադարձ մեղադրանքներն ու որևէ նշանակություն չունեցող պարզաբանումներն անհրաժեշտ է թողնել հետագային։

Վստահ եմ՝ հնարավոր փրկության տարբերակ առաջարկվելու է, ևս մեկ անգամ անհրաժեշտ է լինելու բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը։ Ամենամեծ դժվարությունը երևի այդ ժամանակ է լինելու, երբ հարկ է լինելու մի կողմ թողնել կասկածները, անվստահությունը և դարձյալ փորձել։ Սա էլ դեռ բավարար չի, հրակ է լինելու նաև համոզել մեր դեռևս անտարբեր մնացած հայրենակիցներին։ Բայց իրականությունն այն է, որ այլ ելք մենք չունենք, ու այլ տարբերակ, քան բոլորով դա անելն է, նույնպես չունենք»,- գրել է նա։

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Երբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը Կգերազանցի սովորական արևային մարտկոցներին. նոր տեխնոլոգիան ցանկացած տուն կվերածի էներգիայի գեներատորի ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներին Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդել Փարիզի ռեստորաններից մեկում մի քանի մարդու պատանդ են վերցրել. պատճառը հայտնի չէ Վրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) Կբերի մսամթերքի գնաճի զսպման, արդյունաբերության ընդլայնման. ի՞նչ կլինի, եթե կատարվի «Հայաստանը ես եմ»-ի 11-րդ պահանջ-առաջարկը 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նոյեմբերի 16-ից ցանցի արդիականացման աշխատանքներ կիրականացնի փոքր Կենտրոնում ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից Իմ գործունեությունը միտված է Հայաստանի շահերին. Մհեր Ավետիսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը Մարզական Սյունիք․ իրավիճակը համապարփակ ներկայացնելու փորձ Ի տարբերություն Փաշինյանի` ՀՀ բոլոր նախագահները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախագահների հետ. Սարգսյան «Քյասիբի ռադիոն» պետք է փակվի». Հրայր Կամենդատյան Պահպանել պետության ինքնիշխանությունը` նշանակում է, որ Հայաստանն է որոշում իր զարգացման ճանապարհը. ՀայաՔվե Մշակվել է ձգվող արևային մարտկոց Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ» Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ» Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ» «Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ» Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»