«Ասում են՝ շենքից մի բան հանած եղավ, 10 մլն-ը չես ստանա. նատուռի ծախած է». Աղավնոյի բնակիչ
Անվճար Էլ. էներգիան արդեն հասանելի է բոլորին, անցե՛ք այս հղումով և համոզվեք ինքներդ՝ https://4q5w.short.gy/Solaron6500000
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել։ Չնայած հարաբերական կայունությանը' լարվածությունը պահպանվում է։
Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են աշխատանքներ իրականացվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։
Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Արմեն Բարսեղյանն է Աղավնոյից։ 94 թվից է գյուղում։ Դիմակայել էին բոլոր դժվարությունները ու հասել բարվոք կյանքի։
Հիմա ասում են՝ հել գնա տնիցդ, որ գյուղը տան թշնամուն»։
Իր խոսքում տղամարդն ասում է. «Եթե ասում են՝ շենքից մի բան հանած եղավ, 10 մլն-ը չես ստանա, ուրեմն նատուռի ծախած ա: Ասում են՝ ոչ մի բանի ձեռք մի տվեք, կարող ա որոշ ժամանակ հետ գանք: Ասում եմ՝ նաղդ ստեղ կանգնած եք, չեք կարում պահեք, դու հետո ի՞նչ զենք ես առնելու, որ մենք գանք նորից գրավենք»: