Պայթյունները շարունակվում են. ինչ իրավիճակ է «Սուրմալու»-ում
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա՝ https://4q5w.short.gy/Անցեք֊այս֊հղումով
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի հրդեհը դեռևս ամբողջությամբ մարված չէ, սակայն կառավարելի է, «Ազատության» հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
«Նույնիսկ մեկուսացում «չենք տվել», քանի որ անընդհատ շարունակվում են փոքր պայթյունները, բայց կատարվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ, որպեսզի կարողանանք կառավարել: Կարելի է ասել` հրդեհը ներկա պահին կառավարելի է», - նշեց նա:
Արմեն Փամբուխչյանն ավելացրեց, որ արդեն մի քանի ժամ է` որոնողափրկարարական աշխատանքներ են կատարվում. «Ենթադրում ենք, որ կլինեն քաղաքացիներ, մի փոքր զգուշությամբ ենք մոտենում աշխատանքներին, որպեսզի ենթադրաբար չվնասենք ներքևում գտնվող` փլատակների տակ հայտնված քաղաքացիներին»:
Մոտ երկուսուկես ժամ առաջ երկու կին է տարհանվել փլատակների տակից, նրանց վիճակը, ըստ նախարարի, ծանր է եղել:
Նախարարն ասաց նաև, որ դեռևս փլուզման վտանգ կա, որովհետև շենքի «սյուներն ամբողջությամբ դեֆորմացվել են»:
Պայթյունի պատճառների մասին նա չխոսեց` նշելով, որ պետք է կատարվի պատշաճ քննություն:
Այսօր կեսօրն անց ԱԻՆ-ը հայտնեց, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել` հրդեհի բռնկմամբ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ: Այս պահի դրությամբ հայտնի է մեկ զոհի և 51 տուժածի մասին: