«Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների և ղեկավար Վահե Հակոբյանի հանդիպումը Մետաքսե Հակոբյանի և Հակոբ Հակոբյանի հետ
Օգոստոսի 13-ին «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի գլխավորությամբ, Երևանում աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի և Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ։
Հանդիպման օրակարգի հիմնական հարցերն առնչվում էին վերջին շրջանում Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, սահմաններում տիրող իրավիճակին և հնարավոր զարգացումներին։ Քննարկվել են համատեղ ջանքերով մարտահրավերները նվազեցնելուն, իրավիճակից ելքեր գտնելուն ուղղված քայլեր։
Մասնակիցները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի և Արցախի ազգային և պետական շահերի համատեքստում։