«Շիրակ» օդանավակայանում և Գյումրու երկաթգծի կայարանում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացվել․ մարդիկ տարհանվել են. ԱԻՆ խոսնակ
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա՝ https://4q5w.short.gy/Սեղմեք֊հղումը
Արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին այսօր՝ օգոստոսի 17-ին, նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրու երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Այս մասին հայտնել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Օդանավակայանում և կայարանում տեղի են ունեցել տարհանումներ, այժմ իրականացվում են սակրավորական աշխատանքներ։ «Շիրակ» օդանավակայանում այսօր եւ վաղը մեկնումներ եւ ժամանումներ նախատեսված չեն», - նշել է Կոստանյանը։