Այսօր՝ 17 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պետք է գործի առողջ մրցակցություն, ընտրություն պետք է կատարի սպառողը. գերակա նպատակ է բարձրորակ հավկիթների արտադրությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Շուկայում հավկիթները շատ են, ինչպե՞ս ընտրություն կատարել, մասնավորաբար՝ ինչո՞ւ ընտրել «Շիրակ» թռչնաֆաբրիկայի արտադրանքը: Ընկերությունում հստակ գիտեն պատասխանը: Կարևորելով սպառողի պահանջները՝ շեշտը դնում են որակական և համային բարձր հատկանիշների վրա։

«Շիրակ» թռչնաֆաբրիկան հիմնադրվել է Խորհրդային Միության տարիներին, սակայն անցման ժամանակաշրջանում չի գործել, եղել են այն վերաթողարկելու տարբեր ծրագրեր, փորձել են, չի ստացվել:

«2020 թ.-ի հոկտեմբերին մեր երիտասարդ սեփականատեր Նարեկ Նալբանդյանի նվիրվածությամբ որոշվեց վերագործարկել ֆաբրիկան, բայց փոխելով ուղղությունը, այն է՝ մսատու ուղղվածությունը փոխվեց ձվատու ուղղվածության, որովհետև որպես սնունդ հավկիթը շատ ավելի անհրաժեշտ է մարդուն, քան հավի միսը: Տեղանքի հետ կապված հիմնական բանաձևը, խոսքը գենինժեներիայի մասին է, քամի և ջուր հարաբերակցությունը խիստ պահպանված էր տվյալ տարածաշրջանում, այսինքն՝ այնտեղ նպաստավոր պայմաններ կային ձվարտադրություն կազմակերպելու համար: Երկու տարի էլ չի անցել, և հիմա հանրապետությունում երկրորդ տեղում ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրենի խորհրդական Մանասե Եփրեմյանը:

Ակնհայտ է, որ ցանկացած արտադրության հիմնում ենթադրում է նաև աշխատատեղերի ստեղծում, ինչը ևս շատ կարևոր է: Եփրեմյանը տեղեկացնում է՝ ներկայում թռչնաֆաբրիկան 130 աշխատատեղ ունի: «Հնարավոր է՝ այս թիվը ժամանակի ընթացքում ավելանա, դա կախված է արտադրության ծավալների աճից»,-հավելում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ տարեցտարի կկարողանան խոսել իրենց արտադրանքի գնողունակության և մի շարք այլ ցուցանիշների մասին, քանի որ որոշ հարցերում հենց ժամանակն է որոշիչ գործոնը: Մեկ հպանցիկ հայացք թռչնաֆաբրիկայի և նրա արտադրանքի մասին տեղեկատվությանը, և պատկերացում ես կազմում, որ ընկերության համար գերակա նպատակ է որակը, բոլորովին պատահական չէ նաև ընկերության կարգախոսը՝ «Առողջ սնունդ, առողջ սերունդ»: Այս դիտարկմանն արձագանքելիս տնօրենի խորհրդականը մեջբերում է հին հռոմեացիներին՝ թարգմանելով լատիներենից հետևյալ միտքը՝ «Զբաղմունքներն ազդեցություն են թողնում մարդու բնավորության վրա»:

«Որակը կախված է համակցված կերի քիմիական կազմից, իսկ այն պարտադրված է ճուտ արտադրողի տվյալներից, որոնք տասնյակ տարիներ փորձարկվել են: Այն ցեղատեսակը, որն օգտագործում ենք, փորձարկվել է Գերմանիայում 1959 թ.-ին: Փորձաքննության բոլոր արդյունքներից, մաթեմատիկական բանաձևերից տեղյակ ենք: Ելնելով դրանցից՝ կազմում ենք համակցված կերի բաղադրատոմսը և խիստ հետևում դրա արտադրությանը: Բնականաբար, կերակրումը տեղի է ունենում այդ ծրագրով՝ ոչ ավելի և ոչ պակաս»,-ընդգծում է Եփրեմյանը:

Ձվի շուկան բավականին ռիթմիկ է իր տեսակով, շատ են նաև վայրիվերումները, սրա հետևանքով, օրինակ՝ պարբերաբար գնանկում և գնաճ է լինում: «Շիրակ» թռչնաֆաբրիկան արդեն երկու տարի է՝ ինչ գործում է շուկայում, հետաքրքրվում ենք նաև շուկայի առանձնահատկություններից:

«Շուկայի բնորոշում տալու համար պետք է հասկանալ, թե ովքեր են կազմում ձվի շուկան: Ավաղ, երբեմն ձևավորվում է գայլային շուկա: Այստեղ ինչ-որ բանաձևեր չեն գործում, պետք է վերացվի նշածս գայլային շուկան, բայց մյուս կողմից դա կապել օրենսդրության հետ, չի կարելի, դեմ եմ դրան: Բիզնեսում, հատկապես սննդի արտադրության մեջ, սահմանափակումներ մտցնելը, շատ սխալ է, թեկուզ, օրինակ՝ մեր ֆաբրիկայի համար դա լինի ձեռնտու: Բայց չէ որ բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, և պետք է հավասար պայմաններում գործենք: Դեմ եմ օրենսդրական ոչ ճիշտ փոփոխություններին, ոչ ճիշտ հսկողությանն ու վերահսկողությանը: Բիզնեսը պետք է լինի ազատ: Այս պարագայում պետք է գործի առողջ մրցակցություն, ընտրություն պետք է կատարի սպառողը»,-եզրափակում է Մանասե Եփրեմյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Երբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը Կգերազանցի սովորական արևային մարտկոցներին. նոր տեխնոլոգիան ցանկացած տուն կվերածի էներգիայի գեներատորի ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներին Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդել Փարիզի ռեստորաններից մեկում մի քանի մարդու պատանդ են վերցրել. պատճառը հայտնի չէ Վրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) Կբերի մսամթերքի գնաճի զսպման, արդյունաբերության ընդլայնման. ի՞նչ կլինի, եթե կատարվի «Հայաստանը ես եմ»-ի 11-րդ պահանջ-առաջարկը 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նոյեմբերի 16-ից ցանցի արդիականացման աշխատանքներ կիրականացնի փոքր Կենտրոնում ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից Իմ գործունեությունը միտված է Հայաստանի շահերին. Մհեր Ավետիսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը Մարզական Սյունիք․ իրավիճակը համապարփակ ներկայացնելու փորձ Ի տարբերություն Փաշինյանի` ՀՀ բոլոր նախագահները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախագահների հետ. Սարգսյան «Քյասիբի ռադիոն» պետք է փակվի». Հրայր Կամենդատյան Պահպանել պետության ինքնիշխանությունը` նշանակում է, որ Հայաստանն է որոշում իր զարգացման ճանապարհը. ՀայաՔվե Մշակվել է ձգվող արևային մարտկոց Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ» Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ» Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ» «Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ» Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»