ՀՀ ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Երեկ՝ օգոստոսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:50–ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 31-ամյա Արթուր Մինասյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Մեծ Մասրիկ գյուղի կենտրոնական ճանապարհին՝ «Մշո տուն» ռեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Վարսենիկ Ղուկասյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Վարդենիսի կայազորային հոսպիտալ:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սիմոնյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ սանավիացիայով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, իսկ վրաերթի փաստով վարույթ է նախաձեռնվել Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5 –րդ կայազորային քննչական բաժնում:
Պարզվել է, որ վարորդ Ա. Մինասյանը որպես սպա ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: