Կա նոր զոհ. կնոջն ու հարևաններին դանակահարած տղամարդը դանակահարել է ևս մի քանի հոգու
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Օրերս Կոտայքի մարզի Արզական գյուղում տեղի ունեցած դաժան սպանությունն այս գիշեր իր շարունակությունն է ունեցել։
InfoPort.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Գյուղում կնոջն ու հարևաններին դանակահարած Կոտայքի մարզի բնակիչ՝ 46-ամյա Զորիկ Մ-ն այս գիշեր Բալահովիտ գյուղում՝ իր աշխատանքի վայրում դանակահարել է աշխատակիցներին։ Նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ, 3 վիրավոր։
Ըստ տվյալների՝ այս գիշեր սպանվածը 3 անչափահասների հայր էր, աշխատում էր որպես վարորդ։
Նշենք, որ նախօրեին Զորիկ Մ-ի կնոջ հուղարկավորությունն էր։ Զույգը երկու աղջիկ ունի՝ մեկն այս տարի դպրոց պետք է գնա։ Գյուղում վախի մթնոլորտ է։ Մարդասպանի հարազատներից որոշները տարհանել են իրենց ընտանիքների անդամներին։
Ոստիկաննությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Զորիկ Մ-ին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։