«Արցախի» նորեկը Բուրկինա Ֆասոյից է
Երեւանի «Արցախին» ազատ գործակալի կարգավիճակով միացել է 20-ամյա հարձակվող Աբդուլ Ջաֆար Սիրիման, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Աբդուլ Ջաֆարը խաղացել է ֆրանսիական թիմերում, Ռուսաստանի առաջին դիվիզիոնը ներկայացնող «Բալտիկա» եւ «Տամբով» ակումբներում, իսկ 2018-ի հունվարից հանդես է եկել մոլդովական «Շերիֆի» կազմում։ Նա նաեւ հրավիրվել է ֆուտբոլի Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքական։