«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը պատրաստ է մեկնել առաջնագիծ. Խաչի Ասրյան
Այսօր, կեսգիշերին մեր Սուրբ Հայրենիքը հերթական անգամ ենթարկվել է ադրբեջանական զինված ուժերի հարձակմանը:
Հայոց Հայրենիքի համար վճռորոշ այս պահին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է անում մի կողմ դնել բոլոր տեսակի կուսակցական ու քաղաքական տարաձայնությունները և միասնաբար կանգնել Հայոց Ազգային Բանակի կողքին՝ հանուն Հայոց Սուրբ Հողի, հանուն մեր նախնյաց հիշատակի և գալիք սերունդների՝ իրենց հայրենի հողում ապրելու իրավունքի պաշտպանության:
2020 թվականի 44-օրյա պատերազմին մասնակցած և Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը պաշտպանած և անառիկ պահած «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը պատրաստ է Պաշտպանության նախարարի առաջին իսկ հրամանով կանգնել Հայոց Ազգային Բանակի զինվորների և հրամանատարների կողքին ու կատարել իր առջև դրված մարտական գործողությունները:
«ԱՍՏՎԱ՛Ծ, ՀԱ՛Յ ԱԶԳ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն»:
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ` Խաչիկ Ասրյան