Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Միայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին

Ինչո՞ւ Կարմիր խաչը չի միջնորդում դիերը հայկական կողմին հանձնելու հարցում


Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Երեկ տեղեկացել էինք, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք` մեր զոհվածների դիերը բերելու։ Խմբի մի մասը վերադարձել էր, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել, որից հետո պարզ է դարձել, որ նրան ադրբեջանցիները գերի են վերցրել: Այսինքն՝ թշնամին միջազգային նորմ ու պայմանագիր չի ճանաչում, ոչ մի կարմիր գիծ եւ բարոյական արգելակ չունի եւ կարող է անգամ զինվորների դիերը բերելու համար սահմանին մոտեցած մասնագետներին, փրկարարներին, ովքեր մարդասիրական առաքելությամբ են այնտեղ գնացել, գերի վերցնել կամ սպանել։

Քանի որ անգամ պատերազմների ժամանակ նման մարդասիրական հարցերով զբաղվում են տարբեր կառույցներ եւ, մասնավորապես՝ Կարմիր խաչի ընկերությունները, մենք որոշեցինք հետաքրքրվել, թե ինչ է անում Հայկական կարմիր խաչի ընկերությունը եւ ինչու չի մասնակցում դիակները բերելու գործին կամ չի մոբիլիզացնում իր միջազգային լծակները՝ Ադրբեջանին սաստելու համար։ Այն, որ Կարմիր խաչը բավականին պասիվ է իր գործողություններում, դրա վառ ապացույցն այն է, որ ԱԻՆ-ն է այժմ դիեր վերադարձնելու հարցերով զբաղվում։ Իսկ 2020 թվականի պատերազմի շրջանում Կարմիր խաչն էր այդ հարցերով զբաղվում, կողմերի միջեւ միջնորդ հանդիսանում, որպեսզի դիեր փոխանակվեն, եւ որեւէ կողմ չտուժի:

Կարմիր խաչի գրասենյակի խոսնակ Զառա Ամատունուց հետաքրքրվեցինք, թե ինչու է կազմակերպությունը վերջին շրջանում պասիվացել, ինչու չի զբաղվում զինծառայողների դիերը փոխանակելու հարցերով եւ այլն։ Ամատունին մեր հարցին ի պատասխան նշեց. «Մենք երբեք անմիջապես նման հարցերով չենք զբաղվել, այլ զուտ չեզոք միջնորդ ենք հանդիսանում, որպեսզի կողմերը համաձայնության գան: Մենք զուտ մասնակցում ենք նման գործընթացներին, ինչպես, օրինակ, ղարաբաղյան դեպքերի ժամանակ: Ֆիզիկապես փնտրողը կողմերն են, այլ ոչ թե Կարմիր խաչը»։

Հարցին, թե ինչու այժմ միջնորդի դեր չեն ստանձնում, որպեսզի կողմերը համաձայնության գան, ինչով է պայմանավորված Կարմիր խաչի պասիվությունը, մեր զրուցակիցն ասաց. «Ինչո՞ւ եք ինձ հարցնում, հարցրեք Հայաստանի գործող իշխանություններին, որովհետեւ այս առումով մեր կազմակերպությունը շարունակում է բարձր մակարդակով քննարկումներ ունենալ իշխանությունների հետ, սակայն կոնկրետ գործողություններում մենք առնչություն չենք ունեցել։ Սակայն թե ինչու, այդ հարցը մեզ չպետք է ուղղեք: Կարմիր խաչը քաղաքական կազմակերպություն չէ, այլ մարդասիրական չեզոք կազմակերպություն է: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն քննարկում է եւ այժմ երկխոսության մեջ է կողմերի հետ՝ վերջին իրադարձությունների հետ կապված»։ Սակայն մեր զրուցակիցը չպարզաբանեց, թե ինչում է արտահայտվում ՀՀ իշխանություններից իրենց դժգոհությունը: