Վերջին տարիներին նկատվում է արևային գեներացիայի շեշտակի աճ
Վերջին տարիներին նկատվում է արևային գեներացիայի շեշտակի աճ, որը իր տեմպերով գերազանցում է ոչ միայն էներգիայի արդյունահանվող աղբյուրների, այլև անգամ քամուց էլեկտրաէներգիայի արտադրությանը։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսագիտության ինստիտուտի հիդրոէներգետիկայի և վերականգնվող աղբյուրների էներգիայի ամբիոնի պրոֆեսոր Կոստանտին Սուզլովը։ Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է համաճարակային 2020 թվականից։ Արևային էներգիայի սահմանված հզորությունները առաջին անգամ գերազանցեցին քամու էներգետիկայի հզորություններին, 2021 թվականին արևային գեներացիայի հավելաճը հասել է ողջ աշխարհի մակարդակով 138 գվտ-ի , մինչդեռ քամունը՝ ընդամենը 114 գվտ է, իսկ գազայինը մնացել է 59 գվտ-ի սահմաններում։
Պրոֆեսսորի խոսքով՝ արևային էներգիայի շեշտակի աճի գլխավոր պատճառներից մեկը դրա ինքնարժեքի նվազումն է, այսպես, ընդամենը 2 տարվա ընթացքում արևային էներգիայի հզորությունների տեղադրման արժեքը, ողջ աշխարհի մակարդակով, նվազել է գրեթե 7 անգամ, այսինքն արևային վահանակների տեղադրումը և հզորությունների իրացումը 7 անգամ ավելի էժանացել է ոչ միայն շարքային սպառողների, այլ նաև պետությունների ձեռնարկությունների բիզնեսի համար և Կոստանտին Սուզլովն արձանագրում է, որ մինչև 2050 թվականը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրկնակի կաճի։
Ըստ այդմ, այս ամենը վերագրել է նաև Հայաստանին, որտեղ արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», և պետք է ամեն ինչ անել, որպեսզի վերականգնվող էներգիայի կարևորագույն աղբյուրներից մեկի օգտագործումը շեշտակի ավելացվի, այլապես հայկական բիզնեսն ու քաղաքացիները կշարունակեն թանկ գներով էլեկտրաէներգիա գնել ու չօգտագործելով իրական ռեսուրսները։
Անի Մսրյան