Այսօր՝ 27 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Sustainalytics-ի վերլուծաբանները հաստատել են Յունիբանկի Green Bond Framework-ի համապատասխանությունը միջազգային չափանիշներին

ESG Sustainalytics ոլորտում առաջատար վերլուծական ընկերության փորձագետները ներկայացրել են երկրորդ կողմի կարծիքը Յունիբանկի «կանաչ» պարտատոմսերի թողարկման հայեցակարգի վերաբերյալ և հաստատել դրա համապատասխանությունը միջազգային չափանիշներին և Green Bonds Principles 2021-ի պահանջներին:

«Կանաչ» պարտատոմսերի թողարկումը, որոնց վաճառքից ստացված միջոցները ներդրվում են բնապահպանական նախագծերում, արագ թափ հավաքող համաշխարհային միտում է։ Յունիբանկն արդեն սկսել է իր զարգացման ռազմավարության մեջ ներառել բնապահպանական, սոցիալական և կառավարման պատասխանատվության (ESG) սկզբունքները և 2022 թվականի սեպտեմբերին ավարտել է Յունիբանկի Green Bond Framework-ի մշակումը, ըստ որի՝ նախատեսում է սկսել կանաչ պարտատոմսերի թողարկումը։ Ներգրավված ներդրումները կուղղվեն Հայաստանում էներգաարդյունավետության, գյուղատնտեսության մեջ բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, ջրային ռեսուրսների մաքրման և թափոնների կառավարման ոլորտներում նախագծերի ֆինանսավորմանը։ Այդ նպատակով բանկում կստեղծվի կանաչ պարտատոմսերի և կայուն զարգացման պարտատոմսերի կոմիտե:

2021 թվականին կայուն պարտատոմսերի համաշխարհային թողարկումը, որոնցից միջոցներն ուղղվում են սոցիալական և բնապահպանական նպատակներին, հասել է 859 միլիարդ դոլարի, ինչը 1,5 անգամ ավելի է, քան 2020 թվականին։ Թողարկման ծավալի կեսից ավելին բաժին է ընկել «կանաչ» պարտատոմսերին։ Միջոցների 80%-ն ուղղվել է վերականգնվող էներգիայի, կայուն շինարարության և ցածր ածխածնային տրանսպորտի զարգացմանը։

Յունիբանկը լիովին աջակցում է պատասխանատու ներդրումների միտմանը և ողջունում բնապահպանական խնդիրների նկատմամբ աճող ուշադրությունն ու շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը: Յունիբանկն արդեն ներդրել է բնապահպանական և սոցիալական կառավարման համակարգ (ESMS), որը մշակվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությամբ: Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնն ամբողջությամբ սնուցվում է արևային էներգիայով: 
«Կանաչ» պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները կուղղվեն բնապահպանական նախագծերի իրականացմանը, ինչը կնպաստի ածխածնային ցածր, կլիմայակայուն և էկոլոգիապես մաքուր տնտեսության անցմանը։

Ըստ Sustainalytics-ի ամփոփագրի՝ Յունիբանկի «կանաչ» պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման հայեցակարգն արդյունավետ է և արժանահավատ: Sustainalytics-ն ակնկալում է, որ Յունիբանկի կողմից ֆինանսավորվող բնապահպանական ծրագրերը կբարելավեն շրջակա միջավայրի վիճակը և կնպաստեն Հայաստանում «կանաչ» էներգիայի զարգացմանը՝ հիմնվելով վերականգնվող աղբյուրների օգտագործման վրա:
Նիկոլ Անհողը Գյումրիում իշխանազավթման օպերացիան փոխել է. Գագիկ Համբարյան Ո՞ր Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում Ռուսական գազը պետք է «վռնդենք» եվրոպական շուկայից. Եվրահանձնաժողովի նախագահ Նոր Խարբերդում 17-ամյա տղայի uպանության գործով 1 հոգի հետախուզվում է․ նոր մանրամասներ Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ Բայդենն ԱՄՆ Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինայի հետ կապված ծախսերի համար ՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ Միրզոյան Դու իմ գոյության հանճարն ես. ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջը Արագածոտնիում և Լոռիում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Կարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովից Սև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համար Ակնթարթային idcoin Սեւ ուրբաթին ընդառաջ ՀԷՑ-ից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար Հանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե» Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերով Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև