Այսօր՝ 27 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՏԵՍԱՆՅՈւԹ. Վեճ՝ ողբերգական ավարտով. ոչ մարտական պայմաններում զինվորի կորստի հերթական դեպքը

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Երկու օր առաջ ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան հերթական դեպքն է գրանցվել։ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հոկտեմբերի 29-ին, ըստ նախնական տվյալների, պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել է ծառայակից պահեստազորային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ։ Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ վիճաբանության ընթացքում զինծառայողը ինքնաձիգից կրակահերթ է արձակել և Պետրոսյանին գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք հասցրել, որից հետո կրակել է նաև իր ոտքին` պատճառելով հրազենային վիրավորում։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության և զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելով՝ անդամախեղելու հատկանիշներով, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն։

Սպանության մեջ կասկածվողի անձի ինքնությունը կոմիտեն չի բացահայտում։ Ավելի սեղմ էր երեկ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունը․ համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել 37-ամյա պահեստազորային, շարքային Միսակ Նորայրի Պետրոսյանը։ Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Կապանի զորամասի մարտական դիրքերից մեկում։ Մահացած զինծառայող Միսակ Պետրոսյանը Երևանից էր։ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը կատարվածը միջանձնային հարաբերությունների կոպիտ խախտում որակեց։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող, Զինված ուժերում մարդու իրավունքներով զբաղվող իրավապաշտպան Արմինե Սադիկյանի խոսքով՝ բանակում սպանության և ինքնասպանության դեպքերը շարունակում են մտահոգիչ մնալ, իսկ դրանք կանխելու ուղղությամբ արդյունավետ աշխատանք չի տարվում։

Զինված ուժերում մահերի շուրջ 30 տոկոսը կազմում են ինքնասպանության ու սպանության դեպքերը․ միայն 2022 թվականի հունվարից մինչ օրս արձանագրվել է 6 ինքնասպանության և 4 սպանության դեպք․ իսկ, օրինակ, 2021 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր գրանցվել է 8 ինքնասպանություն և 7 սպանություն։ «Խնդիրը, նախևառաջ, անպատժելիության մթնոլորտն է, որովհետև, մենք ուսումնասիրում ենք ԶՈՒ-ում մահացության դեպքերը, հատկապես ինքնասպանության, սպանության, և քրեական գործի քննությունը տևում է բավականին երկար, դեռևս շատ գործեր գտնվում են նախաքննության, դատաքննության ընթացքում, շատերը կարճվել են և պատասխանատուները, բնականաբար, չեն բացահայտվել և առավել ևս պատասխանատվության չեն ենթարկվել»,- նշում է իրավապաշտպանը։ Թավշյա հեղափոխությունից հետո վերաբացված սպանության ու ինքնասպանության քրգործերով ևս որևէ առաջընթաց չկա։

Պատասխանատուները չեն բացահայտվում ու չեն պատժվում․ ընդգծում է իրավապաշտպանը։ Զինված ուժերում նման դեպքերի պատճառը, ըստ Սադիկյանի կանոնադրային հարաբերությունները չպահպանելն է։ «Այս դեպքերը չկանխելու կամ անհրաժեշտ քայլեր և համակարգային լուծումներ չտալու համար, բնականաբար, պատասխանատու են ՊՆ-ն ու Գլխավոր շտաբը, և, իհարկե, իրավապահ համակարգը՝ գործերը լիարժեք ու համակողմանի չքննելու համար»,- ասում է Սադիկյանը։ 44-օրյա պատերազմի ավարտից օրեր անց՝ նոյեմբերի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որտեղ, որպես կառավարության «ամենակարևոր անելիք», նշված էր նաև՝ «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ»։ 2021 թվականի ապրիլին էլ հայտարարեց, թե բանակում բարեփոխումներ են սկսվել․ «Մեր բանակը, զինված ուժերը հիմա թևակոխում են խորը և բովանդակային բարեփոխումների փուլ»։

Հայաստանի Զինված ուժերն արդիականացնելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից շուրջ 2 տարի է անցել, սակայն ոլորտի խնդիրներով զբաղվող ՀԿ-ներն այս հարցում էական առաջընթաց չեն արձանագրել: Համակարգային բարեփոխումները, որոնց մասին պարբերաբար խոսում են իշխանությունները, չենք տեսնում՝ նշում է Սադիկյանը։

ԳՇ պետն այսօր Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, որ ինքնասպանություններն ու սպանությունները կանխելու, զինվորների բարոյահոգեբանական վիճակը կարգավորելու համար լուրջ քայլեր են ձեռնարկվում, արդյունքները կտեսնենք ապագայում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան տարիներ շարունակ բարձրացնում է Զինված ուժերում հոգեբանի ինստիտուտի կայացման հարցը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ իրավիճակն ավելի սրվեց և անհրաժեշտ էր պատշաճ աշխատանք տանել զինծառաողների հետ։

Արմինե Սադիկյանը շեշտում է՝ պատերազմից հետո հոգեբանական խնդիրներով, ծանր հոգեվիճակ ունեցող զինվորներին կրկին զորակոչում են բանակ, որն էլ ունենում է իր բացասական հետևանքները։ 2022 թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ զինված ուժերում գրանցվել է զինծառայողի մահվան 51 դեպք: Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով արձանագրվել է դեպքերի ընդամենը 29%-ը, իսկ 71%-ն արձանագրվել է ոչ մարտական պայմաններում, մասնավորապես՝ 24 %-ը՝ ավտովթարի հետևանքով, 24 %-ը՝ առողջական խնդիրների, 11 %-ը՝ ինքնասպանության, 6 %-ը՝ դժբախտ պատահարի, 6 %-ը՝ սպանության։ Մանրամասները՝ տեսանյութում։

2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք Կարևոր նորություն՝ բեռնատարների վարորդների համար Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան Նիկոլ Անհողը Գյումրիում իշխանազավթման օպերացիան փոխել է. Գագիկ Համբարյան Ո՞ր Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում Ռուսական գազը պետք է «վռնդենք» եվրոպական շուկայից. Եվրահանձնաժողովի նախագահ Նոր Խարբերդում 17-ամյա տղայի uպանության գործով 1 հոգի հետախուզվում է․ նոր մանրամասներ Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ Բայդենն ԱՄՆ Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինայի հետ կապված ծախսերի համար ՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ Միրզոյան Դու իմ գոյության հանճարն ես. ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջը Արագածոտնիում և Լոռիում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Կարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովից Սև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համար Ակնթարթային idcoin Սեւ ուրբաթին ընդառաջ ՀԷՑ-ից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար Հանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե» Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերով Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը