Այսօր՝ 28 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մեծացել է հետաքրքրությունը ինտենսիվ այգիների եւ կաթիլային ոռոգման ներդրման ծրագրերի նկատմամբ. Փոխնախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում  ներկայացրել է բուսաբուծության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, անդրադարձել լոլիկի հարավ-ամերիկյան ցեցի դեմ պայքարի աշխատանքներին, ինչպես նաեւ խորհուրդներ տվել գյուղացիական տնտեսություններին ընթացիկ տարվա բնակլիմայական գործոններով պայմանավորված բույսերի պաշտպանության լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ։

Նա մասնավորապես նշել է, որ ինտենսիվ այգիների հիմնման, կաթիլային համակարգերի եւ կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծրագրերում այս տարի փոփոխություններ են կատարվել։

«Ծրագրերը մեկնարկել են նախորդ տարի, այս տարի մենք փոխել ենք մոտեցումները եւ դրանք մեր կարծիքով գյուղացիական տնտեսությունների համար դարձրել ենք առավել մատչելի եւ հասանելի»,- ընդգծել է Գառնիկ Պետրոսյանը։

Այդ թվում՝ հանվել է աշխատանքները կապալառու կազմակերպությունների միջոցով իրականացնելու պարտադիր պայմանը, ինտենսիվ այգիների դեպքում՝ բացի պտղատու այգիներից եւ հատապտղանոցներից, շահառուներին նաեւ   խաղողի այգիների հիմնման հնարավորություն է տրվել, հանվել է նաեւ կարկտապաշտպան ցանցերի պարտադիր առկայության պայմանը։ Միաժամանակ երկարաձգվել է վարկի մայր գումարի մարման ժամկետը, էականորեն իջեցվել է տոկոսադրույքը, այժմ վարկը տրամադրվում է  2 % տոկոսադրույքով, 8 տարի մարման ժամկետով, որից 5 տարին՝ արտոնյալ, որի ընթացքում մայր գումարի մարումներ չեն կատարվում։

Բացի այդ, այժմ շահառուները հնարավորություն ունեն ոչ միայն վարկ վերցնել ինտենսիվ այգիների հիմնման եւ կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար, այլեւ օգտվել գումարի հետվերադարձի տարբերակից։ Արդյունքում՝ արդեն ունենք 12 հա ինտենսիվ այգիների ներդրման համար կնքված վարկային համաձայնագրեր, 8 շահառուներ դիմել են փոխհատուցման տարբերակից օգտվելու համար, որոնցից 5-ի հայտերը բավարարվել են՝ տեղեկացրել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ դրական տեղաշարժեր կան նաեւ կաթիլային ոռոգման համար տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծրագրում։  Եթե 2018 թվականի ամբողջ տարվա ընթացքում  ծրագրի շրջանակում 146 հա կաթիլային համակարգ է ներդրվել, այս տարվա մի քանի ամիսների ընթացքում արդեն 112 հեկտարի համար վարկային համաձայնագրեր են կնքվել, քննարկման փուլում են գումարի հետվերադարձի համար նախարարություն ներկայացված մի շարք դիմում-հայտեր։

Կարկտապաշտպան ցանցերի սուբսիդավորման փոփոխված պայմաններով ծրագիրը նոր է մեկնարկել, ծրագրից օգտվելու համար դեռեւս հայտեր չեն ներկայացվել, քանի որ այն բավականաչափ ֆինանսական միջոցներ է պահանջում, սակայն փոխնախարարը նշում է, որ հանրապետության մի շարք մարզերում ակտիվորեն այգետնկումներ են կատարվում՝ հիմնականում օտարերկրյա ներդրումներով, որոնցում եւ՛ կաթիլային ոռոգման համակարգեր են ներդրվում, եւ՛ կարկտապաշտպան ցանցեր են տեղակայվում։

Այս տարի նո ծրագիր է մեկնարկել տեղական սերմնաբուծության զարգացման ուղղությամբ: «Վերջին տասնամյակի ընթացքում որպես կանոն տեղական հացահատիկային եւ կերային մշակաբույսերի սերմացուների պահանջարկը բավարարվել է դրսից ներկրումների հաշվին, որը, մեր համոզմամբ, իրեն չի արդարացնում այն պարզ պատճառով, որ ներկրված սերմացուները կրկնակի անգամ ավելի թանկ արժեն, քան դա կարելի է ստանալ մեր երկրում», - նշել է փոխնախարարը:

Նրա խոսքով` տեղական սերմնաբուծությունը խթանելու նպատակով հանրապետության տարբեր գոտիներում արդեն իսկ ստեղծվել են տնկարաններ եւ խնդիր է դրվել 2023 թվականին  հանրապետության աշնանացան ցորենի, գարնանացան գարու, առվույտի, կորնգանի, հատիկաընդեղեն մշակաբույսերի՝ ոլոռի, սիսեռի եւ ոսպի սերմացուների պահանջարկը բավարարել տեղում արտադրված սերմացուների հաշվին:

Ոլորտի խնդիրների թվում Գառնիկ Պետրոսյանը կարեւորել է լոլիկի հարավ-ամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարը։ Փոխնախարարը նշել է, որ ջերմատան պայմաններում առկա են ցեցի տարածումը կանխելու բազմաթիվ մեթոդներ, իսկ բաց գրունտի համար մշակվել է ծրագիր, ձեռք են բերվել ֆերոմոնային թակարդներ, որոնք ներկայումս տեղադրվում են Արարատի եւ Արմավիրի մարզերում, փորձնական նմուշներ կտրամադրվեն նաեւ այլ մարզերում:  Բացի այդ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ  համատեղ Արարատի Ոսկետափ եւ Արմավիրի Ակնալիճ համայնքներում իրականացվում է ցեցի դեմ պայքարի համալիր միջոցառումների պիլոտային ծրագիր:

Փոխնախարարը կոչ է արել ճիշտ ժամանակին ձեռնարկել վնասատուի դեմ պայքարի միջոցառումները, ինչը թույլ կտա խուսափել բերքի կորստից եւ ապահովել կայուն իրավիճակ։ Միաժամանակ նա շեշտել է, որ վնասատուի զարգացումն անհնար է կասեցնել մեկ գործողությամբ. արդյունավետ պայքարը հնարավոր է ապահովել միմիայն համալիր միջոցառումներ ձեռնարկելով` սկսած նախորդ տարվա աշնանից մինչեւ վաղ գարնան ժամանակահատվածի եւ ամբողջ վեգետացիայի ընթացքում։

Նախարարի տեղակալ հոդորել է այգեգործներին  պայքարի միջոցներ ձեռնարկել նաեւ սնկային հիվանդությունների դեմ, որոնց զարգացմանը  նպաստում են մայիս ամսվա բարձր ջերմաստիճանը եւ կարճատեւ տեղումները։ «Հատկապես ծիրանենու մշակությամբ զբաղվող այգեգործներին ուզում եմ հորդորել, որպեսզի լրացուցիչ միջոցառումներ իրականացնեն ծակոտկեն բծավորության դեմ, որովհետեւ այդ հիվանդության նշաններն արդեն կան եւ բուռն զարգացման դեպքում մենք կկորցնենք պտղի ապրանքայնությունը, եւ դրանք արտահանման համար պիտանի չեն լինի», - հավելել է փոխնախարարը:

37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և այլ ավտոճանապարհներին բուք է Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել Տարադրամի փոխարժեքները` նոյեմբերի 28-ին Մենք մերժում ենք Փաշինյանի անհայրենիքությունը. Մենուա Սողոմոնյան Հայտնի է` ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով Հունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը` Բուդապեշտ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Երկրաշարժ՝ Թուրքիայում «Օրեշնիկի» զանգվածային կիրառման դեպքում հարվածի հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքի հետ. Պուտին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղով. Shamshyan Որքան մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպանին Իսրայելը «անվտանգության գոտի» է ստեղծում Լիբանանում Ջուր չի լինելու Երևանում և մարզերում Վաղը Երևանի ժամանակով 12:00-ից ֆեյսբուքյան իմ էջում ուղիղ եթերի ռեժիմով կարող եք հետևել Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի աշխատանքներին Փաշինյանը փորձում է լուծարել հայոց պետությունը․ Հովհաննես Իշխանյան 20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե» Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ Ասրյան Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի