Այսօր՝ 27 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչու է ռուսական զորքը հեռանում

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ռուսական RT-ի հատուկ թղթակից Անդրեյ Ռուդենկոն անդրադարձել է Խերսոնից ռուսական զորքերի՝ դեպի Դնեպրի ձախ ափ դուրսբերմանն ու Դնեպրի ձախ ափին վերախմբավորմանը։ «Թողնելով Խերսոնը՝ մենք կաշկանդել ենք թշնամուն այդ ուղղությամբ։ Բացատրեմ, թե ինչու։ Երբ մենք հետ քաշեցինք մեր ուժերն ու մեր միջոցները, մեր միջեւ Դնեպր գետն է կանգնած լինելու, եւ կամուրջները պայթեցված են։ Այս իրավիճակում նրանց կողմից գրոհի ձեռնարկումն անիրատեսական է։ Խերսոնից էլ այդ խմբավորումը հեռանալ չի կարող։

Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Դնեպրի գետանցումը մեր զորքերին արժեցավ 1,2 միլիոն կարմիր բանակայինի կյանք։ Ներկայիս իրավիճակում, հաշվի առնելով անօդաչու թռչող սարքերի, ժամանակակից հրթիռային համազարկային կրակի համակարգերի եւ հրետանային այլ միջոցների առկայությունը, եթե հակառակորդը փորձի հարձակվել, կկորցնի ոչ պակաս զորք, քան մենք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Եվ, ընդհակառակը, եթե մեր զորախումբը մնար Խերսոնում, մենք պարզապես մարդկային կորուստներ կունենային։ Թիկունքում լինելու էր գետը, որտեղ կամուրջներ չէին լինելու, գետանցումն էլ հակառակորդի մշտական կրակի տակ էր լինելու։ Կորուստները կլինեին ահռելի։ Այդ պատճառով էլ տղաների համար որոշում կայացվեց՝ դուրս բերել հարվածի գոտուց, որը միակ ճիշտ տակտիկական ուղղությունն էր։

Գետից այն կողմ մնալու են հակառակորդի բավականին մեծ ուժեր, որոնք կաշկանդված են լինելու։ Նրանք ստիպված են լինելու, անգործության մատնված, պահել զորախմբերը, մինչդեռ նրանց կարելի կլիներ կիրառել այլ ուղղություններով։ Իսկ մենք Խերսոնի մարտերում կոփված մեր տղաներին՝ մեր հպարտությունը հանդիսացող ռազմադեսանտային ուժերին, կարող ենք տեղափոխել Դոնեցկի ուղղություն, որտեղ ներկայումս ընթանում են հարձակողական գործողություններ, որպեսզի ի վերջո ավարտին հասցնենք ԴԺՀ ազատագրումն ու շարունակենք հակառակորդին ռուսական հողերից դուրսմղման գործողությունը։ Իհարկե, դեռ երկար ժամանակ հնարավոր կլիներ պահել Խերսոնը, սակայն դա մեզ կարժենար մեծաթիվ զոհեր եւ մեծ ռեսուրսներ, այդ թվում՝ նաեւ զոհեր խաղաղ բնակչության շրջանում։ Սակայն այդկերպ վարվելն անիմաստ կլիներ։ Վստահ եմ, մենք դեռ վերադառնալու ենք Խերսոն, սակայն արդեն՝ մյուս կողմից»,- ասված է Ռուդենկոյի գրառման մեջ։

Բայդենն ԱՄՆ Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինայի հետ կապված ծախսերի համար ՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ Միրզոյան Դու իմ գոյության հանճարն ես. ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջը Արագածոտնիում և Լոռիում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Կարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովից Սև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համար Ակնթարթային idcoin Սեւ ուրբաթին ընդառաջ ՀԷՑ-ից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար Հանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե» Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերով Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան