Այսօր՝ 27 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Զարինեի բարեկամներն էին եկել Գուսանագյուղից՝ մարդասպանների վերջը տալու․ նոր մանրամասներ Պեմզաշենից

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

mediahub.am կայքը գրում է․

Զարինեի բարեկամներն էին եկել Գուսանագյուղից՝ մարդասպանների վերջը տալու․ նոր մանրամասներ Պեմզաշենից
Պեմզաշենի օդը ծանրացած է վենդետայի ու վրեժի սպառնալիքով։ Իրավապահ մարմինները գյուղից չեն հեռանում։

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում ընտանիքի երեք անդամներին՝ մորն ու անչափահաս երկու երեխաներին դաժանաբար սպանելու գործով ձերբակալված 2 անձանցից մեկը՝ Արկադի Բարսեղյանը, ըստ համագյուղացիների, սպանվածների ընտանիքի հոր՝ Սեւակ Մելիքսեթյանի մտերիմն է եղել։

Վայելելով ընտանիքի անդամների վստահությունը՝ հանցագործության գիշերը Արկադի Բարսեղյանը, որն առավել հայտնի է «Տիխ» մականվամբ, հանդիսացել է հանցախմբի պարագլուխը։ Ձերբակալված անձանցից երկուսի՝ Արկադի Բարսեղյանի եւ նրա հորեղբոր որդու՝ Վրույր Բարսեղյանի ընտանիքի անդամներին ոստիկանությունը հեռացրել է գյուղից, վենդետայի վտանգից խուսափելու համար։

«Կնոջ՝ Զարինեի բարեկամներն էին եկել Գուսանագյուղից՝ էդ մարդասպանների վերջը տալու համար, ոստիկանների հետ քաշքշուկ է եղել, վեճ՝ ժողովրդի ու ոստիկանների միջեւ: Այս պահին էլ գյուղում պարեկներ են շրջում՝ հանգիստ մթնոլորտ ապահովելու համար։ Այդուհանդերձ, լարված վիճակ է, մեքենաների շարժը չի դադարում»,-պատմում է պեմզաշենցիներից մեկը։

«Հանցագործների տան անդամները տեղահանված են գյուղից։ Վրույր Բարսեղյանին ոստիկանները ձերբակալել են հենց այն պահին, երբ հանցագործության մեջ կասկածվող անձը ձեռքսեղմումով ցավակցել է Սեւակ Մելիքսեթյանին՝ սպանվածների տան տղամարդուն»,-ասաց մեկ այլ պեմզաշենցի։

Գյուղացիները պատմում են, որ իրավապահ մարմինները սպանության հետքերով հագուստները հայտնաբերել են գյուղի հանդերից մեկում։ Հանցագործության հետքերը մաքրելու համար հանցագործներն իրենց հագուստները նետել են Պեմզաշեն ու Մարալիկ համայնքների արանքում գտնվող «Չռաններ» կոչվող հանդամասում։

«Էդ տականք Վրույրը Զարինեին նկատել ու հետապնդել է այն ժամանակվանից, երբ կինը սկսել է աշխատել հիվանդանոցում։ Մեր գյուղի հիվանդանոցը գտնվում է Վրույրենց տնից մի փոքր ներքեւ, վիժվածք տականքը հենց էդ ժամանակվանից է սկսել հետապնդել աղջկան»,-ասաց մեր զրուցակիցը։

Սպանության մեջ կասկածվող տղամարդիկ, ըստ մեր աղբյուրի, սեռական ոտնձգություն են իրականացրել մոր ու նրա 12-ամյա դստեր նկատմամբ։ Քննչական կոմիտեն այսօր հաստատել է աղջիկ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մասին վարկածը։

Ռուսական գազը պետք է «վռնդենք» եվրոպական շուկայից. Եվրահանձնաժողովի նախագահ Նոր Խարբերդում 17-ամյա տղայի uպանության գործով 1 հոգի հետախուզվում է․ նոր մանրամասներ Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ Բայդենն ԱՄՆ Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինայի հետ կապված ծախսերի համար ՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ Միրզոյան Դու իմ գոյության հանճարն ես. ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջը Արագածոտնիում և Լոռիում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Կարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովից Սև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համար Ակնթարթային idcoin Սեւ ուրբաթին ընդառաջ ՀԷՑ-ից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար Հանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե» Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերով Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում