Այսօր՝ 27 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Թուրքական ազդեցության ներթափանցման առարկայական վտանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը շարունակում է մնալ Հայաստանի և Թուրքիայի օրակարգում։ Երկու երկրների հատուկ ներկայացուցիչները շարունակում են այս հարցով հանդիպումներ և քննարկումներ ունենալ, իսկ հոկտեմբերի 6-ին էլ Պրահայում տեղի ունեցավ Փաշինյանի ու Էրդողանի հանդիպումը։ Դեռևս անցյալ տարի Էրդողանը նշել էր, թե Վրաստանի վարչապետի միջոցով Փաշինյանը փոխանցել է իր հետ հանդիպելու առաջարկը։ Այսինքն, այդ հանդիպումը երկար էր նախապատրաստվել։ Ուստի թվում էր, թե Էրդողան-Փաշինյան հանդիպումը երկու երկրների հարաբերությունները կարգավորելու հարցում պետք է վճռական նշանակություն ունենա, բայց թուրքական կողմը կրկին նախապայմաններ է առաջ քաշում, որոնք առաջին հերթին վերաբերում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և ադրբեջանական պահանջների բավարարմանը։

Պատահական չէ, որ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարեց, թե հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, հայ-թուրքական հարաբերությունների հարցը կլուծվի։ Նկատի ունենանք, որ Պրահայի հանդիպումը Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների առաջին հանդիպումը չէր, քանի որ վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները հանդիպել էին 2009 թվականին, երբ Թուրքիայի Բուրսա քաղաքում ազգային հավաքականների ֆուտբոլային խաղի ժամանակ հանդիպեցին այն ժամանակվա նախագահներ Սերժ Սարգսյանը և Աբդուլլահ Գյուլը: Այնուամենայնիվ, 2009 թվականին իրավիճակը լիովին այլ էր, փորձ էր կատարվում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել երկկողմ օրակարգով առանց Ադրբեջանի միջամտության, սակայն թուրքական կողմը այդ օրակարգը տապալեց իր կողմից առաջ քաշված նախապայմաններով։

Իսկ ներկայում, երբ Հայաստանը գործող իշխանությունների մեղքով պարտվել է Արցախյան պատերազմում և թուլացած վիճակում է, կարելի է պատկերացնել, թե թուրքական կողմն ինչ պահանջներ կարող է առաջ քաշել ու զիջումներ պարտադրել։ Եվ հարց կարող է ծագել, թե այդ դեպքում ո՞րն է Հայաստանի հարցում Թուրքիայի ռազմավարական նպատակը։ Արդեն իսկ տեսանելի է Ադրբեջանում և Վրաստանում թուրքական ազդեցության ուժեղացումը, սակայն Հարավային Կովկասն ամբողջությամբ Անկարայի ազդեցության տակ գցելու համար Թուրքիային անհրաժեշտ է նաև, որ Հայաստանը ևս ենթարկվի իրենց ներթափանցմանը, բայց դրա համար Երևանը նախևառաջ պետք է հրաժարվի իր պատմական պահանջներից կամ պահանջատիրությունից։

Իսկ Հայաստանը Թուրքիայից կախվածության մեջ գցելը կարող է հիմք դառնալ, որ Ռուսաստանը դուրս մղվի Հարավային Կովկասից, և Թուրքիան ցատկ կատարի դեպի Միջին Ասիա, հարկ եղած դեպքում նաև Հյուսիսային Կովկաս և Իրան։ Այլ կերպ ասած՝ լիովին կբացվի պանթուրքական ծրագրերի իրականացման ճանապարհը։ Իսկ ի՞նչ վնասներ կարող է կրել Հայաստանը դրա արդյունքում։ Թուրքական ազդեցության ուժեղացման հետևանքով առաջին հերթին տուժելու է Հայաստանի ինքնիշխանությունը, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է Հայաստանի սուվերեն տարածքով ամեն կերպ ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որի արդյունքում թուրքական և ադրբեջանական ապրանքների և ուղևորահոսքի վրա հայկական կողմը որևէ ազդեցություն չի ունենա, մաքսակետերը չեն գործի։

Միևնույն ժամանակ, տարբեր շրջանակների, հատկապես ՀՀ իշխանությունների կողմից շատ է շրջանառվում այն թեզը, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, ապա Հայաստանի տնտեսությունը միանգամից սրընթաց զարգացում է ապրելու։ Սակայն այս պնդումը ծայրահեղորեն չափազանցված է՝ հաշվի առնելով թուրքական տնտեսական ներթափանցման վտանգները։ Սահմանների բացումից առաջնահերթ տուժելու է հայկական գյուղատնտեսությունը, որն առանց այն էլ ծանր վիճակում է։ Թուրքական անորակ և էժան գյուղատնտեսական ապրանքները կհեղեղեն հայկական շուկան, իսկ մեր երկրում գյուղատնտեսությամբ զբաղվելը կդառնա ոչ շահավետ։ Ուստի, իր պարենային պահանջների բավարարման հարցում Հայաստանը կախվածության մեջ կհայտնվի Թուրքիայից։ Եվ սա այն պարագայում, երբ պարենային ապրանքների դեֆիցիտի և գների բարձրացման արդյունքում նույնիսկ այն երկրները, որոնք զարգացած գյուղատնտեսություն չունեն, մտածում են գյուղատնտեսության ճյուղերի զարգացումը խթանելու հատուկ մեխանիզմների ստեղծման շուրջ։

Մյուս կողմից էլ՝ համապատասխան կարգավորող մեխանիզմների և բարձր մաքսատուրքերի բացակայության արդյունքում թուրքական արդյունաբերական արտադրանքը նույնպես կարող է հեղեղել հայկական շուկան։ Իսկ դրա արդյունքում տեղական արտադրողները կարող են դժվարություններ ունենալ և չդիմանալ մրցակցությանը։ Սակայն ավելի վտանգավոր է այն հանգամանքը, որ թուրքերը կարող են մեծ քանակությամբ հողեր, սեփականություն և անշարժ գույք գնել Հայաստանում, մանավանդ այն պայմաններում, երբ կառավարությունը մտադիր է 150 հազար դոլարի ներդրումների դիմաց քաղաքացիություն շնորհել։ Թուրքիան ունի անհրաժեշտ բոլոր ֆինանսական հնարավորությունները Հայաստանում կարևորագույն ենթակառուցվածքներ անցկացնելու կամ դրանք գնելու համար։ Իսկ թուրքական կապիտալի ներհոսքը դեպի փոքր տնտեսություն ունեցող Հայաստան իր հետ կարող է բերել նաև Անկարայի քաղաքական ազդեցությունը։

Չհաշված, որ թուրքական բնակչության հոսքը կարող է Հայաստանի համար լուրջ անվտանգային խնդիրներ ստեղծել։ Օրինակ՝ բացառված չէ, որ Թուրքիայից մեր երկրում անկայունություն հրահրվի կամ իբր ահաբեկիչների դեմ պայքարելու անվան տակ թուրքական զորքերը ներխուժեն ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձեն օրակարգ թելադրել։ Հենց այսպիսի գործելակերպով է Թուրքիան հարաբերվում, օրինակ՝ Սիրիայի ու Իրաքի հետ՝ պարբերաբար ներխուժելով այս երկրների տարածք։

Ուստի անհրաժեշտ է շատ զգուշությամբ մոտենալ հայ-թուրքական սահմանների բացման արդյունքում տնտեսական օգուտների մասին խոսակցություններին և այժմվանից մտածել այնպիսի մեխանիզմների ստեղծման մասին, որոնք հնարավորություն կտան պաշտպանել հայկական շահերը թուրքական ազդեցության ներթափանցումից։ Սակայն գործող իշխանությունները հակառակն են անում՝ չափազանց մեծ ակնկալիքներ գեներացնելով հայ-թուրքական սահմանների բացման հավանական օգուտների մասին պատմություններով։ Դրա համար էլ փորձագիտական և հանրային շրջանակների մոտ հարց է առաջանում, թե նրանք արդյոք Հայաստանի՞ շահերն են պաշտպանում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ Միրզոյան Դու իմ գոյության հանճարն ես. ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջը Արագածոտնիում և Լոռիում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Կարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովից Սև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համար Ակնթարթային idcoin Սեւ ուրբաթին ընդառաջ ՀԷՑ-ից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար Հանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե» Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերով Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան 2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի Սարգսյան