Թրամփը հայտնել է Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ բանակցելուն, բայց որոշում պետք է կայացնի Թեհրանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե նրանք զանգահարեն, ապա մենք, իհարկե, բանակցությունները կսկսենք: Բայց իրենք պետք է որոշում կայացնեն: Ես կցանկանայի, որ նրանք զանգահարեին, եթե դրան պատրաստ են»,- լրագրողներին ասել է Թրամփը:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն եւ այլ համաշխարհային առաջնորդներ բազմիցս են Թեհրանին կոչ արել բանակցություններ սկսել, իսկ ԱՄՆ Պետքարտուղարությունը Իրանին 8 պաշտոնական հարցում է ուղարկել: Նա նշել էր, որ հանդես է գալիս բանակցությունների եւ դիվանագիտության աջակցությամբ, սակայն ներկայիս պայմաններում դրանք ճիշտ չի համարում: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նույնպես հայտարարել էր, որ մտադիր չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել՝ հավելելով, որ «բանակցությունների հնարավորություն չկա»: