Այսօր՝ 27 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ադրբեջանի իշխանությունները կառավարամետ ԶԼՄ-ների միջոցով ազդարարել են Ղարաբաղում «հատուկ գործողության» մասին

 

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ


Ադրբեջանի իշխանությունները կառավարամետ ԶԼՄ-ների միջոցով ազդարարել են Լեռնային Ղարաբաղում «հատուկ գործողություն» իրականացնելու մասին։ Այդ պլանների մասին բաց տեքստով խոսվում է «Ո՞վ՝ Ադրբեջա՞նը, թե՞ Ռուսաստանը կզինաթափի անօրինական զինված կազմավորումներին Ղարաբաղում» հոդվածում, որը հրապարակել է haqqin.az պարբերականը։

Հոդվածն ընդարձակ է, ամբողջ տեքստը ներկայացնելուց ձեռնպահ կմնանք՝ միայն հատվածներ մեջբերելով։

«Ստիպված ենք արձանագրել, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից ավելի քան երկու տարի անցնելուց հետո եւ ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի՝ ջախջախված հայկական բանակի մնացորդները նախկինի պես ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում են։ Եվ չնայած Բաքվի դիվանագիտական ճնշման ներքո Հայաստանը քանիցս հայտարարել է, որ Ղարաբաղից լիովին դուրս է բերել կանոնավոր բանակի մնացորդները, կան բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ Հայաստանի քաղաքացիները մինչեւ այժմ ծառայում են ադրբեջանական տարածքում գործող անօրինական զինված կազմավորումների կազմում, «ԼՂՀ պաշտպանության բանակի» հովանու ներքո։

Միաժամանակ, ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակվում է ուժային կառույցներից ստացված տեղեկություն, որի համաձայն՝ այդ անօրինական կազմավորումները պատրաստվում են ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հրահանգիչների կողմից, իսկ ռուս խաղաղապահներն իրենք իրենց տրանսպորտով նրանց են հասցնում զենք եւ զինամթերք։ Այլ խոսքով՝ հայերի անօրինական զինված խմբավորումը՝ մոտ 10-15 հազար թվաքանակով, դեռեւս մնում է սպառնալիքի եւ լարվածության աղբյուր Ղարաբաղի լեռնային հատվածում…

() Հասկանալի է, որ Ադրբեջանը ոչ մի հանգամանքում իր տարածքում չի ստեղծի ապառազմականացված գոտի եւ, հետեւաբար, թույլ չի տա, որ ռուս խաղաղապահների թվաքանակն ավելանա։ Պաշտոնական Բաքվի բազմակի հայտարարությունների համաձայն՝ առանց անօրինական կազմավորումների անվերապահ զինաթափման ոչ մի իմաստ չկա բանավեճ վարել Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության մասին։

Բայց անգամ եթե այս հարցով կոնսենսուս ձեռք բերվի, ո՞վ է զինաթափելու անօրինական կազմավորումներին։ Հայաստա՞նը, որը բառի բուն իմաստով նույն լեզվով է խոսում ղարաբաղցի անջատողականների հետ։ Թե՞ Ռուսաստանը, որը, վկայակոչելով խաղաղապահների մանդատի ոչ հստակ ձեւակերպումը, ամուր կոոպերացվում է հայ անջատողականների հետ եւ անգամ զինում է նրանց։

Մի խոսքով՝ ստեղծվում է եւս մեկ փակուղային իրավիճակ, որի դեպքում Ադրբեջանը մնում է միակ կողմը, որը շահագրգռված է այսպես կոչված «ԼՂՀ բանակի» լիակատար եւ անվերապահ զինաթափմամբ։ Իսկ դա նշանակում է, որ հատուկ գործողությունը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտո մեջ մտնող ամբողջ տարածքում անխուսափելի է»։

Այ այսպես, բաց տեքստով, Ադրբեջանի իշխանություններն ազդարարում են հայերի էթնիկ զտումների մասին։ Միջազգային հանրության, հատկապես Ադրբեջանի հետ «բարեկամական եւ գործընկերային» տրամադրված «քաղաքակիրթ Արեւմուտքի»՝ հանձինս ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի, լիակատար թողտվությամբ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը ուղիղ ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ դրանով իսկ անուղղակիորեն մասնակցելով Արցախում էթնիկ զտման պատրաստությանը։

Արագածոտնիում և Լոռիում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Կարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովից Սև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համար Ակնթարթային idcoin Սեւ ուրբաթին ընդառաջ ՀԷՑ-ից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար Հանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե» Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերով Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան 2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի Սարգսյան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան