Այսօր՝ 27 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ադրբեջանական անօրինական զինված ուժերը տեղակայվել են Շուռնուխի դպրոցի դիմաց

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Սյունիքի մարզի Գորիսի Շուռնուխ գյուղի դպրոցի անմիջապես դիմաց ադրբեջանական անօրինական զինված տեղակայում է, որտեղ մեծ տառերով գրված է «Önce vatan»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը։

«Önce vatan»-ը թուրքական ազգայնամոլական (ընդ որում, ագրեսիվ) հիմնարար լոզունգներից է, որ ստեղծվել է Աթաթուրքի իշխանության շրջանում` 1930-ական թթ. և նշանակում է «Առաջ հայրենիք» կամ «Նախևառաջ հայրենիք»:

Այս լոզունգն անմիջականորեն կապված է պանթյուրքիզմի հետ: Այն հնարավոր չի համարում Թուրքիայում ապրող ոչ թուրք էթնիկ խմբերի կամ ազգերի ներկայացուցիչների հավասարությունը թուրքերի հետ, քանի որ ըստ թուրքական ազգայնամոլության` հայրենիքին հավասար կարևորվում է նաև ազգի՝ էթնիկապես թուրք միատարր ազգի ստեղծման գաղափարը: Ընդ որում, այս ազգայնամոլությունը հիմնվում էր երիտթուրքերի գաղափարաբանության՝ պանթյուրքիզմի վրա և ըստ էության դրա շարունակությունն էր:

Շուռնուխի դպրոցի` երեխաների անմիջապես տեղակայված այս ադրբեջանական դիրքում մշտապես հերթապահում են ծառայողներ, որոնք զինված հետևում են դպրոցին, երեխաներին: Այս զինված դիրքն ունի նաև տեդախցիկներ, որոնք նույնպես հետևում են մարդկանց տեղաշարժին, ապօրինաբար հավաքում են անձնական տվյալներ:

Այս փաստերը հայտնաբերեցինք Գարօ Ղազարեանի (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնեանի (Karnig Kerkonian) հետ միասին Սյունիք մեր հանատեղ այցի ընցացքում: Այնուհետև, ուսումնասիրությունններն իրականացրել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ։

Հիմա հարց`

Ի՞նչ գործ ունի այս ազգայնամոլական լոզունգը, առավել ևս ադրբեջանական անօրինական զինված տեղակայումը Շուռնուխի դպրոցի անմիջապես դիմաց:

Պարզ է, որ թիրախավորում են անգամ երեխաների, փորձում են ահաբեկել ու ճնշում գործադրել մեր երեխաների նկատմամբ: Այն հատուկ արված է մեծ տառերով ու այնպես, որ երևում է երեխաներին:

Ակնհայտ է, որ սա արվել է խաղաղ բնակչությանը ագրեսիվություն ցուցադրելու համար:

Այս ամենը ևս մեկ անգամ նշանակում է, որ ադրբեջանական զինված տեղակայումները ոչ միայն լրջորեն վտանգում են մարդկանց ֆիզիկական անվտանգությունն ու կյանքը, այլ նպատակային արարքներով ամեն ինչ անում են, որ մարդկանց, անգամ երեխաներին պատճառեն հոգեկան զրկանքներ, նրանց պահեն անհանգստության ու լարվածության մեջ:

Ադրբեջանական զինված տեղակայումները պետք է հեռացվեն ոչ միայն ՀՀ ներխուժած տարածքներից, այլ նաև ՀՀ գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից. պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի, որպեսզի վերականգնվի մարդկանց բնականոն կյանքը»:

Ակնթարթային idcoin Սեւ ուրբաթին ընդառաջ ՀԷՑ-ից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար Հանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե» Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերով Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան 2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի Սարգսյան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ Օդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվել Լիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիր