Այսօր՝ 27 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կարևոր տեղեկություն՝ կենսաթոշակ ու նպաստ ստացողների համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Պետական նպաստների մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում կատարված փոփոխությունների համաձայն՝ կենսաթոշակները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստները 2023 թվականի փետրվարի 1-ից կվճարվեն անկանխիկ եղանակով՝ բացառապես բանկերի միջոցով։

Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Գործող կարգավորումների համաձայն՝ նշված կենսաթոշակները և նպաստներն անկանխիկ եղանակով վճարվում են բանկերի և Ազգային օպերատորի (Հայփոստի) միջոցով: Օրենսդրական փոփոխություններով՝ 2023 թվականի փետրվարի 1-ից Ազգային օպերատորն (Հայփոստի) այլևս անկանխիկ եղանակով վճարումներ չի կատարի․ Հայփոստը կշարունակի իրականացնել միայն կանխիկ եղանակով վճարումներ։

Ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակ կամ նպաստ ստացող քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին, (աշխատող շահառուները կարող են դիմել նաև առցանց եղանակով՝ https://bit.ly/3VUb426) փոխել վճարող կազմակերպությունը և ընտրել այն բանկը, որի միջոցով ցանկանում են ստանալ իրենց գումարը։

2023 թվականի փետրվարի 1-ի դրությամբ՝ Ազգային օպերատորի (Հայփոստի) միջոցով անկանխիկ եղանակով կենսաթոշակ կամ նպաստ ստացողների (ովքեր չեն դիմել վճարող կազմակերպությունը փոխելու համար) համար ծրագրային գործիքով կընտրվի բանկ։

Հիշեցնենք, որ կենսաթոշակներն ու նպաստները կարող են վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ շահառուի ընտրությամբ և նրա դիմումի հիման վրա, եթե լրացել է վերջինիս 75 տարին կամ նա ճանաչվել է հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ։ Մնացած բոլոր դեպքերում կենսաթոշակներն ու նպաստները վճարվում են անկանխիկ եղանակով՝ այսուհետ՝ միայն բանկերի միջոցով։

Ընդ որում՝ այս ընթացակարգը 2021 թ․ հուլիսի 1-ից կիրառվում է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում, այլ քաղաքներում՝ 2022 թվականի հունվարի 1-ից, 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում կկիրառվի 2023 թվականի հունվարի 1-ից, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2024 թվականի հունվարի 1-ից:

Գյուղերի ցանկը (ըստ բնակչության թվի) հաստատված է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2058-Ն որոշմամբ։

Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար Հանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե» Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերով Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան 2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի Սարգսյան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ Օդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվել Լիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիր Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին «Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունը Բրիտանիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա. արտգործնախարար