Այսօր՝ 27 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Իշխանության ներկայացուցիչները կշարունակեն հարստանալ, բնակչությունը կշարունակի աղքատանալ» . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում ամփոփել ենք 2022 թվականի սոցիալ-տնտեսական միտումները, խոսել ռիսկերի ու սպասելիքների մասին: «Փաստի» հետ զրույցում Ն. Սարգսյանը նախ նշել է, որ 2022-ին Հայաստանում աղքատության մակարդակն էլ ավելի է բարձրացել:

«Եթե նայում ենք վիճակագրությանը, ապա ՀՀ բնակչության կեսն ինչպես աղքատ կար, այնպես էլ մնացել է: Իսկ ռեալ վերլուծություններով աղքատ բնակչությունն ավելի է շատացել, իսկ աղքատն ավելի է աղքատացել: Սահմանվում են աղքատության վերին ու ներքին շեմեր: ՀՀ բնակչության մոտ կեսը վերին շեմի՝ 55 հազար դրամի համեմատ, աղքատ է համարվում: Իսկ եթե ավելի ադեկվատ դիտարկենք իրավիճակը, կտեսնենք, որ 55 դրամից բարձր, անգամ 88 հազար դրամ ստացողն էլ պետք է աղքատ համարվի: 55 հազար դրամը չի բավարարում անգամ նվազագույն սպառողական զամբյուղին: Ու թեպետ վիճակագրությամբ 2022-ի տարբեր ժամանակահատվածներում գնաճը 8, 9 կամ 10 տոկոս էր, այս առումով ևս պարզաբանման կարիք կա: Այդ ցուցանիշներում ընդհանուր ապրանքների միջինացված գնաճն է, բայց եկեք դիտարկենք գնողունակությունը: Թվարկված 2000 ապրանքներից ո՞ր տեսակն է ավելի շատ ձեռք բերում քաղաքացին: Օրինակ՝ սնունդը 8 տոկո՞ս է թանկացել, թե՞ ոչ: Ակնհայտ է, որ շատ դեպքերում սնունդը, հագուստը, վառելիքը 50-ից մինչև 100 տոկոսով են թանկացել: Սա ավելի աղքատանալու ևս մեկ փաստարկ է»,-ասաց նա՝ շեշտելով, որ իշխանության կողմից գնաճին օժանդակող, խթանող արհեստական քայլեր ևս եղան:

«Խոսքը գազի, էլեկտրաէներգիայի, ջրի թանկացումների մասին է, որը պետության կողմից սակագնային կարգավորման տիրույթում էր: Պետության թույլտվությամբ թանկացումներ իրականացվեցին:Արդյունքում ավելի հարկեր հավաքագրեցին ու սկսեցին գլուխ գովել, թե հարկային մուտքերը գերակատարել են, իսկ բնակչությանը, բնականաբար, ավելի աղքատացրեցին: Քաղաքացիների բեռը, մեծ հաշվով, կառավարությունը որևէ քայլով չի նվազեցնում: Միայն «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ընդունումը միջինացված թվով շուրջ 3 տոկոսով նպաստել է գնաճին: Եկամուտների համատարած հայտարարագրումը, որը պատրաստվում են ներդնել, իր հերթին ապագայում լուրջ ազդեցություն է թողնելու և՛ գնաճի, և՛ մարդկանց վրա ռեպրեսիաների կիրառման ու այլ առումներով:

Անցած տարի գույքահարկի բարձրացումն այս տարի ևս ակնհայտ ազդեցություն է թողել: Բնակչությանն աղքատացնելուն ուղղված քայլերին զուգահեռ՝ 2000-3000 դրամով կենսաթոշակները, 7000 դրամով էլ նվազագույն աշխատավարձն են բարձրացրել, որը որևէ կերպ չի զսպում, անգամ չի ինդեքսավորում գնաճը: Մեծ հաշվով, բացի պետական ապարատում նոր ընդունված աշխատակիցներից, որևէ մեկի եկամուտները նշված քայլերից չեն ավելանում, քանի որ մասնավոր ոլորտում մի քիչ այլ է իրավիճակը: Առաջարկպահանջարկի վրա ձևավորվող հարաբերություններ են մասնավորում, և, այսպես թե այնպես, 65 հազար դրամ ստացող շատ քիչ մարդիկ կային: Աշխատավարձերի հետ կապված քայլերն անիմաստ, չհիմնավորված ու նույնիսկ անբացատրելի էին: Կենսաթոշակների առումով էլ տատիկ-պապիկներին կրկին խաբելու նախաձեռնությամբ հանդես գալու համար պարզապես կարող ենք խղճալ կառավարությանը»,-ընդգծեց Նաիրի Սարգսյանը:

Ինչ վերաբերում է տնտեսությանը, նա շեշտեց, որ այս տարի ռիսկերն ավելացել են, թեպետ ակնհայտ է առկա տնտեսական ակտիվությունը: «ՏԱՑ-ի որոշակի մակարդակում պետք է հասկանալ կառուցվածքը: Ի՞նչ արեց ՏԱՑ-ը Հայաստանի բնակչության համար: Իրականում մակրոտնտեսական ավելի կարևոր ցուցանիշներ կան, քան տնտեսական ակտիվությունն ու նրա կառուցվածքն են: Դա աղքատության մակարդակն է, միջին աշխատավարձի չափն է, ինչպես նաև ծնելիության մակարդակը: Ունենք 14, 7 տոկոս տնտեսական աճ, որն ապահովվել է բացառապես օտարերկրյա ռելոկանտների և Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հաշվին: Այդ ցուցանիշի 27 տոկոսն ապահովել է ծառայությունների ոլորտը՝ մասնավորապես ռեստորանային, հյուրանոցային, խաղային ուղղությունները: Առևտրի աճի մեջ ընդամենը 2 տոկոսն է մանրածախ առևտուրը: Սա նշանակում է, որ մնացածի դեպքում ՀՀ ներմուծում եղել է, բայց վերաարտահանվել է ՌԴ: Այսինքն, այդ աճը ՀՀ-ի վրա որևէ ազդեցություն չի թողել: Շինարարությունն էլ է որոշակի աճ գրանցել, որի պատճառներից են Արցախի օկուպացված շրջաններից ՀՀ տեղափոխված մեր հայրենակիցները, ինչպես նաև ՌԴ-ից Հայաստան տեղափոխվածները: Պատճառներից մեկն էլ եկամտային հարկի փուլային չեղարկումն է, ինչը նպաստեց ներկայի ժամանակավոր շինարարական բումին»,-հավելեց Ն. Սարգսյանը:

Անդրադառնալով առկա միտումների ազդեցություններին՝ մեր զրուցակիցը շեշտեց. «ՌԴ-ից ՀՀ տեղափոխված վճարունակ անձինք եկել են Հայաստան ու սպառումն ավելացրել են, բայց այդ սպառումը շատ լուրջ ու էական գնաճ է առաջացրել: Օրինակ՝ եթե անցած տարի հնարավոր էր 2 անձով ռեստորանում 20 հազար դրամով սնվել, ապա հիմա նույնն արժե մոտ 45-ից 50 հազար դրամ: Հայ վաճառողը, տեսնելով ՀՀ տեղափոխված վճարունակ անձանց, գները բարձրացնում է: Արդյունքում ՀՀ մշտական բնակչությունը, որի եկամուտները չեն ավելացել, սկսում է թանկ գնումներ իրականացնել կամ ոչ բավարար եկամուտների պատճառով որևէ ձեռքբերում չիրականացնել: Վառ ապացույցը մանրածախ առևտրի վերոնշյալ 2 տոկոսն է, մինչդեռ նման քանակի ռելոկանտների առկայությունը ոչ թե 2 տոկոսով, այլ էականորեն պետք է բարձրացներ մանրածախ առևտրի ցուցանիշը»:

Նաիրի Սարգսյանի խոսքով, կառավարությունը տնտեսական ակտիվությունը չպետք է իրեն վերագրի: «Կառավարությունը որևէ կապ չունի այդ ակտիվության հետ: Անգամ խոչընդոտել ու խանգարել են, ինչը նաև իրենց ներկայացուցիչների հետ բանավեճերի ժամանակ եմ ասել, և որին չեն կարողացել հակադարձել: Իրենք խանգարել են ՀՀ տնտեսական ակտիվության աճին ու հենց հիմա էլ շարունակում են խանգարել՝ օրենսդրական անմիտ փաթեթներ ընդունելով ու վարչարարություններով: Այսօր, մեծ հաշվով, ունենք Ռուսաստանից ռելոկանտների հաշվին գոյատևող տնտեսություն և մշուշոտ տնտեսական ապագա, քանի որ չգիտենք, թե նրանք երբ են վերադառնալու ՌԴ: Եթե վաղը որոշեն հետ գնալ, Հայաստանի տնտեսությունն անմիջապես փլուզվելու է»,-ասաց նա:

Վերջում, անդրադառնալով արդեն ընդունված 2023 թ. պետբյուջեի նախագծին ու գալիք տարում սպասվելիք միտումներին, նա մի քանի հանգամանք առանձնացրեց: «Բյուջեն, ինչպես միշտ, այս անգամ ևս եկամտաստեղծ չէ: Կապիտալ ծախսերը կոսմետիկ առումով, իհարկե, նշված են բյուջեում և գերազանցում են դեֆիցիտը: Բայց, ինչպես տեսնում ենք, յուրաքանչյուր տարի կապիտալ ծախսերը թերակատարվում են: Այսինքն, բյուջեում նշեն, թե ոչ, դրանք չեն կատարվում: Բացի այդ, ՀՀ պարտքն ավելացնում են, ՀՀ բյուջեի 11 տոկոսն ուղղվելու է պարտքի սպասարկմանը, մինչդեռ կարող էին այդքան պարտքեր անիմաստ չներգրավել և այդ գումարներն ուղղել ՀՀ զարգացմանը: Չունենք նաև սահմանային ամրապնդման աշխատանքներ, տնտեսական պոտենցիալի ստեղծմանն ուղղված բյուջետային ծախսեր կամ ֆինանսավորումներ: Այս կառավարությունից միայն կարելի է հետևյալը սպասել. իշխանության ներկայացուցիչները կհարստանան, ՀՀ բնակչությունը կշարունակի աղքատանալ: Բացի այդ, արտագաղթի տեմպերը կշարունակեն ավելանալ, ծնելիությունը՝ նվազել»,- եզրափակեց մեր զրուցակիցը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար Հանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե» Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերով Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան 2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի Սարգսյան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ Օդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվել Լիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիր Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին «Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունը