Այսօր՝ 27 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը վերանվանվել է ՌԵԳՈ

Սեփականատիրոջ փոփոխությամբ պայմանավորված՝ ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը վերանվանվել է «ՌԵԳՈ» Ապահովագրական ՓԲԸ։ Ռեբրենդինգի իրականացման որոշումը կայացվել է հիմնադիրներից մեկի՝ «Պոլիգրաֆիա» ՓԲԸ-ի կողմից ընկերության բաժնետոմսերի 100% փաթեթի գնման գործարքի ավարտին: ՀՀ կենտրոնական բանկն ընկերությունը նոր անվամբ գրանցել է 2022թ. հոկտեմբերի 18-ին։
 
ՌԵԳՈ ապահովագրականի տնօրեն է նշանակվել Արթուր Մկրտչյանը, ով նախկինում զբաղեցնում էր ընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը։
 
Անվանափոխությունից հետո ՌԵԳՈ-ն շարունակում է կրել գործող ապահովագրական պայմանագրերով նախատեսված բոլոր պարտավորությունները: Հաճախորդները ապահովագրական պայմանագրերի փոփոխման կարիք չունեն. նախկինում կնքված բոլոր պայմանագրերը շարունակում են գործել առանց վերաձևակերպման:
 
Ընկերությունը փոխել է ապրանքանիշը, թարմացրել կարգախոսն ու դիրքորոշումը։ Նոր ֆիրմային ոճը մշակվել է բրենդի գաղափարախոսությանը համահունչ: Ճանաչելի կանաչ գույնին, որը նախկինում օգտագործվել է ապրանքանիշում և խորհրդանշել հուսալիությունն ու հանգստությունը, լրացնում է կենսուրախ նարնջագույնը:
 
Ընկերության նոր կարգախոսի՝ Ապագան ապահով է (The Future is Safe) հիմքում ընկած է կանխարգելիչ միջոցների ձեռնարկման և հաճախորդների հանդեպ հոգատարության գաղափարը։ ՌԵԳՈ-ն առաջարկում է արդեն այսօր մտածել ապագայի մասին և, ձեռքբերելով ապահովագրության պոլիս, չնախատեսված հանգամանքներում ապահովագրվել ֆինանսական կորուստներից՝ կապված գույքի և առողջության հետ։
Մոտ ապագայում ընկերությունը կթարմացնի կորպորատիվ բոլոր հարթակները՝ համապատասխանեցնելով նոր ֆիրմային ոճին, և կվերագործարկի պաշտոնական կայքը՝ www.regoinsurance.am հասցեով։
 
«Ռեբրենդինգի հետ մեկտեղ, մենք արդիականացրել ենք ծառայությունների և ապահովագրական պոլիսների մշակման մոտեցումները։ Ընկերության քաղաքականությունը դարձել է ավելի ճկուն, մենք արագ արձագանքում ենք շուկայի միտումներին և արդեն մշակել ենք մի շարք նոր ապահովագրական ծառայություններ, որոնք կներկայացնենք մինչև այս տարվա ավարտը։ Նախատեսում ենք գործակալական ցանցի ընդլայնում և գործընկերային ծրագրերի ակտիվ զարգացում, այդ թվում՝ բժշկական, գույքի և տուրիստական ապահովագրության ուղղությամբ»,- նշեց ՌԵԳՈ ապահովագրականի տնօրեն Արթուր Մկրտչյանը։
 
Ընկերությունը մտադիր է ամրապնդել շուկայում իր դիրքերն ու ընդլայնել պահովագրության ծավալները: Ներկա դրությամբ ՀՀ ապահովագրական շուկայում ՌԵԳՈ-ի մասնաբաժինը կազմում է 9%, իսկ ԱՊՊԱ ոլորտում՝ մոտ 12%: Ապահովագրության կամավոր տեսակները կազմում են ընկերության պորտֆելի մոտ 35%-ը։ Այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով բեռների ապահովագրության ծավալը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 43%-ով։ Տուրիստական ապահովագրության ուղղությամբ արձանագրվել է 68%, դժբախտ պատահարներից ապահովագրության՝ 18%, գույքի ապահովագրության՝ 4% աճ։
 
ՌԵԳՈ-ի հետ մեկ պատուհանի սկզբունքով ակտիվորեն համագործակցում է մոտ 150 գործակալ, ինչն ապահովում է որոշումների կայացման արագությունը։ 2022 թվականի առաջին երեք եռամսյակների արդյունքում ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը գերազանցել է 1,6 մլրդ դրամը։
ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե» Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերով Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան 2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի Սարգսյան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ Օդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվել Լիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիր Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին «Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունը Բրիտանիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա. արտգործնախարար Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան Հայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի Սարգսյան Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի Սարգսյան Կոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից