gg ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը Արցախից լավ նորություն է հայտնել
gg ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մին լյավ նորություն!
ջիջի Ստեփանակերտի պատվերների քանակն աճել է և հասել նախաշրջափակման քանակին։
Ստեփանակերտում ջիջիգործընկերների միջնորդավճարն իջեցրել ենք մինչև 5%:
Իջեցված տոկոսադրույքը սիմվոլիկ շնորհակալություն է մեր գործընկերներին՝ ստեղծված իրավիճակում ցուցաբերած եռանդի համար, և կգործի շրջափակման ողջ ընթացքում։
Շնորհակալ ընք մըր Արցախի գործընկերներին քրտնաջան աշխատանքի համար!