Այսօր՝ 27 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մենք հետամուտ ենք լինելու նրան, որ ՀՀ Կառավարությունը համարժեք գործողություններով հասնի Արցախի լիակատար ապաշրջափակմանը. Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ «Համախմբում» շարժումը իր պահանջները ներկայացրեց ՀՀ Կառավարությանը, ակնկալելով նրանից իրական գործողություններով անմիջական պատասխանատվություն ստանձնել Արցախի ապաշրջափակման համար: Հաշվի առնելով ստեղծված ծայրահեղ սպառնալից իրավիճակը՝ մենք համարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լիարժեք իրացնի Արցախում ապրող իր քաղաքացիների առջեւ ունեցած սահմանադրական անբեկանելի պարտավորությունները, ուստի ՀՀ իշխանությունից պահանջել ենք.
 
1. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման անմիջական հետքերով սեղմ ժամկետում պաշտոնական միջնորդություն ներկայացնել ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդին՝ ձեռնարկելու վերջինիս կանոնադրությունից բխող հստակ կանխարգելիչ միջոցներ, մասնավորապես, կիրառելու համապատասխան պատժամիջոցներ Ադրբեջանի Հանրապետության եւ նրա քաղաքական ղեկավարության դեմ,
 
2. Զուգահեռաբար դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ Արցախում ներկայումս իրականացվող խաղաղապահ առաքելությունն ընդլայնելու, նրան անժամկետ միջազգային մանդատ տրամադրելու պահանջով, ինչպես նաեւ
Արցախում ՄԱԿ -ի ներկայացուցչություն հիմնելու առաջարկով։
 
3. Դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ առաջարկելով
վերականգնել համանախագահության բանակցային գործընթացի ձեւաչափը։
 
4. Վերահաստատել ՀՀ անկախության հռչակագրով եւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված՝ Արցախի Հանրապետության երաշխավորի պարտականությունները, Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9- ի հայտարարության կոպիտ խախտման պայմաններում ՀՀ Զինված ուժերի եւ Ոստիկանության ստորաբաժանումների միջոցով ապահովել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի անխափան գործունեությունը։
 
5. Հիմք ընդունելով 1991 թ. դեկտեմբերի 10-ի Արցախի անկախության հանրաքվեի որոշումը՝ ձեռնամուխ լինել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացին, ՀՀ Ազգային Ժողովի օրակարգ ներկայացնելով Արցախի
Հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծ:
 
Մենք հետամուտ ենք լինելու նրան, որ ՀՀ Կառավարությունը այս կամ սրանց համարժեք գործողություններով հասնի Արցախի լիակատար ապաշրջափակմանը, և Արցախում ապրող մեր 120 000 համաքաղաքացիների հիմնարար իրավունքների ամբողջական ապահովմանը: Այս գործում, ակնկալում ենք նաև մեր բոլոր համախոհների և աջակիցների անմիջական մասնակցությունը՝ միայն համատեղ և վճռական գործողություններով մենք կարող ենք հակազդել թշնամուն, և հասնել իրական արդյունքի:

 
Հանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե» Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերով Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան 2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի Սարգսյան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ Օդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվել Լիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիր Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին «Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունը Բրիտանիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա. արտգործնախարար Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան Հայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի Սարգսյան Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի Սարգսյան Կոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին