Այսօր՝ 27 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նախկին ռուսաստանցի միլիարդատերը ստիպել է Բաքվին նյարդայնանալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

vz.ru-ն «Նախկին ռուսաստանցի միլիարդատերը ստիպել է Բաքվին նյարդայնանալ» վերնագրով հոդվածում գրում է, որ ոչ վաղ անցյալում ռուս խոշոր գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանը արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «Ղարաբաղի տարածքը լքելու պահանջին»։ «Սա իմ տունն է»,- ասել է Վարդանյանը՝ ավելացնելով, որ չի հասկանում, թե ինչո՞ւ Բաքվի պահանջով պետք է լքի Արցախը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արձանագրային ասուլիսում նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը Վարդանյանին հրապարակավ անվանել էր «խորթ տարր» Ղարաբաղում և նրա գործունեությունը որակել որպես «հանցավորարկածախնդրային»։

Ըստ նրա, «Վարդանյանը խոչընդոտում է տեղի բնակչության վերաինտեգրմանը, քանի որ մինչ նրա հայտնվելը արդեն կային դրական շփումներ ու նախագծեր»։ Ի պատասխան՝ Սերգեյ Լավրովն ասել է, որ «պարոն Վարդանյանը ՌԴ-ի հետ կապ չունի, նա այլևս Ռուսաստանի քաղաքացի չէ, իսկ Ղարաբաղ գնալու նրա որոշման հետ մենք գործ չեն ունեցել, չունենք և չենք ցանկանում ունենալ»։ Ռուբեն Վարդանյանը, որը 2021 թվականին Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակի երրորդ տեղն էր զբաղեցնում, մի քանի ամիս առաջ է մեկնել Ղարաբաղ և սկսել ղեկավարել կառավարությունը։ Ըստ նրա, «հայերը դարձել են անտարբեր, նրանք իրենց լքված են զգում», և կոչ է արել «աշխարհի բոլոր հայերին վերադառնալ՝ օգնելու Արցախին»։ Պետք է ասել, որ Ռուբեն Վարդանյանն, իրոք, կրթական և բարեգործական ոլորտում իր գործունեությամբ լայն ճանաչում ունի ողջ աշխարհում։

Վարդանյանին «սխալ օլիգարխ» են անվանում ցուցադրական շքեղությունը սկզբունքորեն մերժելու, ավանդական արժեքներին հավատարիմ մնալու և, այսպես կոչված, «Դիլիջանի դպրոցից» մինչև Սկոլկովո ուսումնական կենտրոն դաստիարակչական և կրթական ուղղահայաց ստեղծելու պատճառով։ Նա ծնվել է Երևանում՝ պրոֆեսորների ընտանիքում, սովորել է Մոսկվայի պետական համալսարանում, սակայն ընդգծում է, որ իր մայրական տատիկներից մեկը Ղարաբաղի Հադրութից է։ Իսկ ընդհանրապես, նրա գերդաստանը ծագումով Արևմտյան Հայաստանից է եղել (ներկայիս Թուրքիա), և գրեթե բոլորը սպանվել են 1915 թվականի հայերի ջարդերի ժամանակ։ Ողջ է մնացել միայն նրա պապը, որը թաքնվելով ամերիկյան կացարանում՝ սթրեսի պատճառով չի կարողացել հիշել իր ազգանունը։ Նրան հարցրել են. «Ի՞նչ է քո հոր անունը»: Երեխան պատասխանել է. «Վարդան»:

Ուրեմն, ազգանունդ կլինի Վարդանյան։ Ռուբեն Վարդանյանը վերջին 20 տարվա ընթացքում փորձում է տարբեր մարդասիրական ծրագրեր կազմակերպել Հայաստանում՝ երբեք չմտնելով Երևանի բուռն քաղաքական կյանքի մեջ։ Նույնն է անում նաև նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, որը մինչ օրս վերահսկում է «Դիլիջանի դպրոցը» իր ողջ կրթական շղթայով։ Նրանց ավագ որդին՝ Դավիթը, 2016 թվականին կամավոր ծառայել է հայոց բանակում և հայտնվել հենց Ապրիլ յան պատերազմում, ինչը, Վերոնիկա Զոնաբենդի խոսքով, մեծ ցնցում է եղել իր համար որպես մայր։ Նախ՝ Դավիթն այն ժամանակ սովորում էր Լոնդոնում և կարող էր չծառայել։ Եվ երկրորդ՝ մոսկովյան շրջանի հրեա մայր ունենալու դեպքում ոչ ոք հայրենասիրության պակասի համար չէր նախատի մի երիտասարդի, որը ողջ կյանքում ապրել է Մոսկվայում։

Բայց ընտանիքում հայրենասիրական դաստիարակությունն է տիրել։ Վերոնիկա Զոնաբենդն այդպես էլ չի սովորել հայերեն խոսել, բայց իրեն համարում է «հայուհի by default» (հայուհի լռել յայն): Այդ տիպիկ «հարսնացուն հյուսիսից», ի վերջո, դարձել է հայ հայրենասիրության տիպար։ Բաքվում բազմաթիվ դավադիր խոսակցություններ են պտտվում Վարդանյանի՝ պետնախարար նշանակվելու և, դրան զուգահեռ, ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու շուրջ։ Ամենատարածվածն այն է, որ Մոսկվան նման կերպ նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի գրեթե անեքսիան։ Նման խոսակցությունները հայտնվել էին դեռ ռուս խաղաղապահների առաջին մուտքից անմիջապես հետո։ Իսկ Ռուբեն Վարդանյանը շատ հարմար կերպար է, որպեսզի այս խոսակցությունները երկրորդ կյանք ստանան և կենտրոնացված ձևով դուրս գան օպերատիվ տարածք դիվանագիտական դեմարշների տեսքով։

Միևնույն ժամանակ, Բաքուն դժվար թե զգուշանա միլիարդատեր Վարդանյանի ֆինանսական հնարավորություններից։ Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ոչ մի գումար էլ չի օգնի։ Այնտեղ հիմա, որքան էլ ներդրումներ կատարես, նույնն է՝ թաղես հողում: Քանի դեռ չեն լուծվել հիմնական քաղաքական խնդիրները, այդ թվում՝ ճանապարհների հսկողությունն ու սահմանագծումը, ոչ մի փող էլ չի օգնի։ Բաքուն կարծում էր, որ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից որոշ ժամանակ անց Ստեփանակերտի ու Երևանի վրա մշտական ճնշումների արդյունքում հայերը ստիպված կլինեն քաղաքական ոլորտում գնալ զիջումների, ընդհուպ մինչև միացյալ վարչակազմի ստեղծումը, որն ինքնաբերաբար կհանգեցներ Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության կորստի և հայկական ինքնավարության կրճատմանը մինչև այնպիսի դեկորատիվ տարրեր, ինչպիսիք են ֆոլկլորային անսամբլները և մեկ կամ երկու վերահսկվող հայալեզու թերթերը։ Եվ հիմա հայտնվել է «այդ մոսկվացին»։

Նա խոսում է հայրենասիրությունից, միասնությունից, նա նոր դեմք է, երևանյան ոչ մի սկանդալների հետ կապված չէ, հայի համար իդեալական կենսագրությամբ է, անբասիր է ընտանիքով ու պահվածքով։ Հասկանալի է, որ անգամ Երևանում քչերն են ոգևորված նրանով, էլ չասենք Բաքվի մասին, որն արագ հասկացավ իր ծրագրերին սպառնացող վտանգը և Մոսկվայի վրա ճնշում գործադրելու տարօրինակ որոշում կայացրեց։ Պարզվեց, որ դա իզուր է, նա արդեն ՌԴ քաղաքացի չէ: Ինչ վերաբերում է Բաքվի անդրադարձներին Վարդանյանի «հանցավոր-արկածախնդիր» գործունեությանը, ապա այդ գործունեությունը ավելի շուտ ինքնասպանության է նման։ Վարդանյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ հայերի համար Լեռնային Ղարաբաղի ներկայիս ողբերգությունը հոգեբանորեն ավելի բարդ է, քան ռուսների համար Ուկրաինայում հատուկ գործողությունը։

Եվ եթե Բաքուն Վարդանյանի կերպարում տեսել է այնպիսի սարսափելի վտանգ, որ նրա մասին խոսակցությունը հասցրել է ԱԳՆ հրապարակային հարթություն, ապա, ամենայն հավանականությամբ, այստեղ խոսքը «Ռուսաստանի կողմից Ղարաբաղի բռնակցման մասին» ֆանտոմային վախերը չեն։ Այստեղ ինչ-որ ներքին կասկածներ կան սեփական ուժերի նկատմամբ։ Կասկածներ կան «բլիթի ու մտրակի» և սողացող ասիմիլացիայի քաղաքականությամբ Լեռնային Ղարաբաղը «մարսելու» ունակության մեջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար Հանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե» Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերով Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան 2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի Սարգսյան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ Օդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվել Լիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիր Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին «Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունը Բրիտանիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա. արտգործնախարար Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան Հայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի Սարգսյան Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի Սարգսյան Կոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը