Արգամ Աբրահամյանի նվիրատվությունը` հերոս Տարոն Անդրեասյանի անվան պուրակի շինարարությանը
Արգամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Յուրաքանչյուրիս պարտքն է վառ պահել մեր հերոս տղերքի հիշատակը,որոնց կյանքի շնորհիվ շարունակում է կանգուն մնալ մեր պետականությունը։Մխչյան գյուղի բնակիչ Տարոն Անդրեասյանի սխրագործության մասին խոսում են ոչ միայն մեր երկրում, այլև երկրի սահմաններից դուրս։Տարոնը այն տղերքից մեկն էր,ով մեկնեց պատերազմի դաշտ առանց վարանելու։ Որպես ՀՀ քաղաքացի և մեր հերոս եղբոր համագյուղացի,ցանկանում եմ իմ նվիրատվությունը կատարել «Տարոն Անդրեասյան» բարեգործական հիմնադրամին 3,000,000 ՀՀ դրամ ՝ Մխչյան գյուղում նրա անվամբ պուրակի շինարարությանը օժանդակելու նպատակով։