Այսօր՝ 24 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Թուրքիայում արևային էներգետիկայի հզորությունը կաճի մինչև 500 տոկոսով

Թուրքիայում արևային էներգետիկայի հզորությունը կաճի մինչև 500 տոկոսով։ Թուրքիան մտադիր է մինչև 2035 թվականը ավելացնել իր արևային էներգետիկային ստացած հզորությունները 500 տոկոսով։ Առաջիկա 12 տարվա ընթացքում Թուրքիան ծրագրում է 53 գիգավատ էլեկտրականություն արտադրել արևային էներգիայի շնորհիվ։

Եթե 2020 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 5, 67 գիգավատ, ապա ընդամենը 15 տարում աճն ահռելի է լինելու։ «Անադոլու» գործակալությանը Թուրքիայի էներգետիկայի նախարարությունից ներկայացրել են ազգային էներգետիկ պլանը, համաձայն որի մինչև 2053 թվականը նախատեսվում է զրոյական արտանետումների հասնել, իսկ մինչև 2035 թվականը լուրջ գործողություններ է իրականացվելու այդ ուղղությամբ։

Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ մինչև 2035 թվականը Թուրքիայի ընդհանուր էներգետիկ հզորությունների 16,5 տոկոսը կկազմի արևային էներգետիկան, 17,7 տոկոսը ՝ քամու էներգետիկան, 11,1 տոկոսը՝ ատոմային էներգիան։ Մնացած մասը կմշակվի հիդրոէլեկտրակայանների և այլ աղբյուրների միջոցով։ Ամենամեծ աճը,ինչպես և կանխատեսվում էր, նախատեսված է արևային էներգետիկային։ 2022 թվականի նոյեմբերին Թուրքիային հաջողվել է հասնել մինչև 9,32 գեգավատ էներգիայի արտադրության։ 2035 թվականին այդ թիվը պետք է հասնաի 52, 9 գիգավատի։

Թուրքական իշխանությունները, որոնք կարծես թե որևէ խնդիր չունեն հիդրոէլեկտրակայանների միջոցով էներգիա ստանալու, ինչպես նաև ծրագրում են Եվրոպայի համար գազային հաբ դառնալ, առավելապես շահագրգռված են սեփական բնակչության առողջության և ծախսերի կրճատման հարցերով, ուստի և մտադիր են մի քանի անգամ ավելացնել արևային էներգետիկայի բաժինը։

Նույնիսկ մեր թշնամին է հասկանում արևային էներգիայի կարևորությունը սեփական երկրի և տնտեսության համար, մինչդեռ Հայաստանում նույնիսկ համապատասխան լուրջ գործողություններ չեն իրականացվում արևային էներգետիկայի ռազմավարական զարգացման ուղղությամբ, թեև այդ ոլորտը գրեթե դարձել է հիմնական հեռանկարայինը Հայաստանի տնտեսության համար։

Մեր երկրում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», և տեսանելի ապագայում որևէ լուրջ առաջխաղացում չի նախանշվում։

Սոնա Գասպարյան

Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը