Այսօր՝ 17 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչպե՞ս և ի՞նչ ռեսուրսներով հնարավոր է բեկել իրավիճակը. Չալաբյանի տեսլականը

Փաշինայանական վարչախմբին իշխանությունից հեռացնելուց հետո, ամենակարևոր հարցերից մեկը, որ ծագելու է Հայաստանի առջև՝ «Ինչպե՞ս և ի՞նչ ռեսուրսներով հնարավոր է բեկել իրավիճակը և կենսագործել Հայաստանի իրական առաքելությունը»։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը իր Հայաստանի առաքելությունը հարփոփոխ աշխարհում, փորձել է նշել բոլոր այն ռեսուրսները, որոնց տիրապետում էր Հայաստանն ու հայ ժողովուրդը և ինչպես կարող են դրանք օգտագործել։

Հասարակական, քաղաքական գործչի կարծիքով՝ մեր առաջին ռեսուրսը մեր պատմամշակութային հոգևոր ժառանգությունն է, այն նյութականացված է բազմաթիվ հուշարձանների, ձեռագրերի, արվեստի գործերի, նաև մեր արժեհամակարգի և առօրյա կենսակերպի մեջ։ Պատահական չէ, որ Հայաստանը ոչ միայն աշխարհի առաջին քրիստոնեական պետությունն է, այլև աշխարհի առավել ցածր լռության մակարդակ ունեցող երկրներից մեկը։

Մեր երկրորդ ռեսուրսը՝ գիտատեխնոլոգիական ներուժն է, որը թեև էապես տուժել է անկախության տարիներին, բայց ներկայումս որոշակի վերելք է ապրում։ ԱՊՀ երկրների կազմում Հայաստանն առաջատար է, մեկ շնչին ընկնող գիտական հրապարակումների թվով, ինչպես նաև մեկ շնչին ընկնող բարձր տեխնոլոգիական ծառայությունների ծավալով, թեև բացարձակ թվերով, իհարկե զիջում է ԱՊՀ ավելի խոշոր երկրներին։

Մեր ռեսուրսների մեջ Ավետիք Չալաբյանը նշում է նաև մարտական ներուժը, թեև ցավալի պարտություն ենք կրել 2020 թվականի արցախյան պատերազմում և հիմնականում շարունակում ենք զիջել Ադրբեջանի հետ սահմանային բախումներում, մեր բանակն իրականում կազմաքանդված չէ և ընդունակ է վերականգնել մարտական կարողությունները, իսկ ժողովրդի զգալի մասը բնական կերպով հակված է մարտական ծառայության և արժևորում է այն։

Ռեսուրսների թվում Ավետիք Չալաբյանն ընդգծում է նաև ֆինանսական կարողությունները, Հայաստանը, մասնավորապես, աչքի է ընկնում բարձր մակրոտնտեսական կայունությամբ։

Ռեսուրսների թվում մեր տարածքն է, որը թեև ֆիզիկապես սահմանափակ է, սակայն նրա զգալի մասն ունի կյանքի և զբոսաշրջության համար բարենպաստ պայմաններ, տրանզիտային միջոցներ, քաղցրահամ ջրի և վերականգնվող էներգիայի զգալի պաշարներ։ Հայաստանը նաև ունի զգալի կառավարչական և պրոֆեսիոնալ ներուժ։ Հայաստանից դուրս մեր հայրենակիցները լուրջ հաջողությունների են հասնում այդ ոլորտներում և երկրի ներսում էլ պրոֆեսիոնալ ծառայությունների ոլորտն արագ զարգացում է ապրում՝ մասամբ նաև օգտվելով հեռավար աշխատանքի ընձեռնված հնարավորություններից։

Ըստ Չալաբյանի՝ բոլոր այս ռեսուրսների մեկտեղումը, ինչպես նաև հստակ տեսլականի առկայությունը, Հայաստանին թույլ կտա արագորեն իր տեղը գտնել աշխարհում և ոտք մեկնել զարգացած պետությունների հետ, միայն թե դրա համար առաջին և ամենակարևոր պայմանը՝ ունենալ հայրենասեր և գիտակից, ինչպես նաև կամային հատկություններով իշխանություն։

Լինա Արամյան

ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներին Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդել Փարիզի ռեստորաններից մեկում մի քանի մարդու պատանդ են վերցրել. պատճառը հայտնի չէ Վրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) Կբերի մսամթերքի գնաճի զսպման, արդյունաբերության ընդլայնման. ի՞նչ կլինի, եթե կատարվի «Հայաստանը ես եմ»-ի 11-րդ պահանջ-առաջարկը 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նոյեմբերի 16-ից ցանցի արդիականացման աշխատանքներ կիրականացնի փոքր Կենտրոնում ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից Իմ գործունեությունը միտված է Հայաստանի շահերին. Մհեր Ավետիսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը Մարզական Սյունիք․ իրավիճակը համապարփակ ներկայացնելու փորձ Ի տարբերություն Փաշինյանի` ՀՀ բոլոր նախագահները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախագահների հետ. Սարգսյան «Քյասիբի ռադիոն» պետք է փակվի». Հրայր Կամենդատյան Պահպանել պետության ինքնիշխանությունը` նշանակում է, որ Հայաստանն է որոշում իր զարգացման ճանապարհը. ՀայաՔվե Մշակվել է ձգվող արևային մարտկոց Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ» Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ» Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ» «Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ» Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ» Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ» Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին