Ի հեճուկս տարածված միֆերին, Ադրբեջանում արդեն հիմա մի շնչին ընկնող համախառն եկամուտը զիջում է Հայաստանին․ Չալաբյան
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել՝
Երեկ թշնամական պետության պարագլուխը, Բաքվում մամլո ասուլիս տալով (զարմանալի զուգադիպությամբ, այն համընկել էր Երևանում իր «քաղաքակիրթ» գործընկերոջ ասուլիսի հետ), հերթական անգամ սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի և հայ ազգի հասցեին, պնդելով, որ ժամանակը մեր դեմ է աշխատում, և Հայաստանը օր առաջ պետք է ընդունի Ադրբեջանի պարտադրած կապիտուլիացիայի պայմանները:

Այս կապակցությամբ ցանկանում եմ ընդամենը մի պարզ հակադարձում կատարել թշնամուն՝ ժամանակը քո դեմ է աշխատում, ոչ թե մեր: Վերջին տաս տարում, թեև Ադրբեջանը հետևողական պատրաստվել է պատերազմի, նրա տնտեսությունը գտնվել է խորը ստագնացիայի մեջ, նավթային եկամուտները 2014-ից ի վեր շարունակ նվազում են, գազային աճող եկամուտները դա չեն կոմպենսացնում, երկրում տարեց տարի կրկնվող դաժան երաշտները ոչնչացնում են գյուղատնտեսությունը: Ի հեճուկս տարածված միֆերին, Ադրբեջանում արդեն հիմա մի շնչին ընկնող համախառն եկամուտը զիջում է Հայաստանին (կարելի է դա տեսնել Համաշխարհային բանկի կից գրաֆիկից, որում դեռ չկան 2022 թ. տվյալերը), մեկ շնչի հաշվով ծնելիությունը արդեն դարձել է Հայաստանից պակաս, սոցիալական լարվածությունը շարունակում է աճել, և թշնամու պարագլուխը շատ լավ հասկանում է, որ հայատյացությունը և շովինիզմը իր իշխանությունը պահպանելու վերջին հուսահատ հանգրվանն է:
Անկախ նրանից, թե ինչ է բարբաջում քո «քաղաքակիրթ» գործընկերը իր անհեթեթ ասուլիսներին, թե ինչ են քեզ խոստանում տարբեր մայրաքաղաքներում, թե ինչ հույսեր ես ինքդ քեզ տալիս, մենք քո սպառնալիքներին ու շանտաժին տեղի չենք տալու: Մեր սուրբ հայրենիքի ամեն քարն ու թուփը, և նրանցից սնվող մեր ազգի ոգին, մեր ազատությունն ու արժանապատվությունը մեր համար ամեն ինչից վեր են: Որքան պետք է, կդիմանանք, որքան պետք է, կմաքառենք, որքան պետք է, կպայքարենք՝ բայց ի վերջո շուռ կտանք պարտության այս ամոթալի էջը, և կտեսնենք մեր ազգի վեր հառնող ոգին և նրա նոր հաղթանակները:
Հրապարակված լուսանկարի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հրապարակված լուսանկարի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ: