«Բլոկադա». Սաշա Քլամպի ֆիլմը արցախցի երեխաների մասին
Կինոռեժիսոր Սաշա Քլամպի «Բլոկադա» կարճամետրաժ ֆիլմը ներկայացնում է 16 առանձնահատուկ դեռահասների անհավատալի պատմությունը , ովքեր հանգամանքների բերումով մնացել են Գորիսում, Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթից հետո։
Մրցույթը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 11-ին, որտեղ Հայաստանյան ներկայացուցիչ Նարեն իր «Պար» երգով զբաղեցրել էր երկրորդ տեղը: Առ այդ, նրանք չեն կարողացել վերադառնալ Արցախ իրենց տները՝ ադրբեջանական զինուժի կողմից Լաչինի միջանցքում ճանապարհային շրջափակման պատճառով։
Այս փոքրիկ ֆիլմը նրանց մասին ակնարկ է։ Սաշա Քլամպը բրիտանացի/գերմանացի լուսանկարիչ, կինոռեժիսոր և ստեղծագործող է, ով բնակվում է Լոնդոնում: Սաշայի լուսանկարչական պրակտիկան ուսումնասիրում է քաղաքային թեմաները, մարդկանց և վայրերը: Նա կենտրոնացած է համայնքի վրա հիմնված պատմություններ գտնելու վրա: Նա շարունակական զարգացնում է իր Համայնքային Արխիվի հետ կապված փորձադիտարկումները:
Հայաստանում 2020 թվականի պատերազմից հետո, նա որոշեց ուսումնասիրել սոցիալական արդարությունն ու սոցիալական կառուցվածքը Հայաստանի հասարակության մեջ և նաև հարաբերությունները Սփյուռքի հետ: Նա համայնքային արխիվ է նախաձեռնել Հայաստանի սահմանամերձ գեղատեսիլ գյուղերից մեկի՝ Խաչիկի համայնքի հետ։
Այն նպատակ ունի ուսումնասիրել Անձի, Հիշողության և Ինքնության հարցը: Նրա «Տեսնելու արվեստը, հիշելու արվեստը» ֆիլմը այս հարցադրումներն է առաջ քաշում մասնավորապես Հայաստանի մեծերի և երիտասարդների միջև: Սաշայի վերջին «Բլոկադա» նախագիծը Լաչինի միջանցքում տիրող դաժան իրավիճակից է բխել և դրա ետևում կանգնած մարդկային ողբերգությունն է ներկայացնում: Սա ինքնաբուխ նախագիծ է, որը մասամբ ոգեշնչված է Մանկական Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչ Նարե-ով:
Նրա միջոցով հնարավոր է Արցախի հիմիկվա պատմությունը ներկայացնել զուտ մարդկային տեսանկյունից։ Սաշան ֆինանսական շուկաների մասնագետ է, ունի իրավաբանության մագիստրոսի կոչում, ինչպես նաև ֆոտոլրագրության և վավերագրական լուսանկարչության մագիստրոսի կոչում (Distinction): Նա ամուսնացած է ծագումով հայ կնոջ հետ և միասին նրանք ունեն երեք դուստր։ Նրա ոսկեգույն Վաթսըն անունով ռետրիվերը (շունը)` իր երկար զբոսանքների լավագույն ընկերն է:




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Ռուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ Ալեքսանյան
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը
ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը
Ցավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկ...
Իշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա Կոստանյան