Այսօր՝ 24 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԵՄ-ն ավելի շատ հոսանք է ստացել արևից, քան գազից

2022 թվականին Եվրամիությունը առաջին անգամ ավելի շատ էներգիա է արտադրել վերականգնվող աղբյուրներից, քան գազի այրումից։

Ember վերլուծական կենտրոնի հաշվարկներով անցած տարի Եվրամիությունը արևային ու քամու էներգիայից կարողացել է ստանալ ամբողջ արտադրվող էներգիայի 22 %-ը, ավելին, քան երբևէ, միևնույն ժամանակ գազի այրումից ստացվել է էլեկտրաէներգիայի 20 %-ը, ինչը մեկ տոկոսային կետով պակաս է, քան 2021 թվականին։ ԵՄ երկրները 2022 թվականին արտադրել են 203 ՏՎտ/ժ արևային էներգիա, ինչը 39 ՏՎտ/ժ-ով կամ 24 %-ով ավելի, քան նախորդ տարի։

Դա թույլ է տվել Եվրամիությանը 10 միլիարդ եվրո տնտեսել գազի գնումների վրա, նշում են Ember-ի վերլուծաբանները։ Ամենից շատ կանաչ էներգիա արտադրել է Գերմանիան՝ 126 ՏՎտ/ժ քամու և 59 ՏՎտ/ժ արևի շնորհիվ, մինչդեռ Եվրամիության մի շարք այլ երկրներում կանաչ էներգիայի բաժինն ավելին է տոկոսային կետերով հաշված, մասնավորապես արևային էներգիան ապահովում է արտադրության 14 %-ը Նիդեռլանդներում և 13 %-ը՝ Հունաստանում և Հունգարիայում։ Գերմանիայում այդ ցուցանիշը դեռևս 10% է։ Ember վերլուծական կենտրոնի բաժնի ղեկավար Դեյվ Ջոնսի գնահատումներով՝ ուկրաինական ճգնաժամը, իհարկե, արագացրել է Եվրոպայում էներգետիկ անցումը։

Ռուսական գազի առաքումների կտրուկ կրճատումը ստիպել է աշխարհի բազմաթիվ երկրների էներգիայի այլընտրանքային աղբյուրներ որոնել, ինչը և կարելի է փաստել Եվրամիությունն անում է լրջորեն և հետևողականորեն։

Ունեցած ռեսուրսներով հանդերձ՝ Եվրամիությունը խիստ գիտակցում է արևային էներգիայի անհրաժեշտությունը իր համար, ուստի և Հայաստանը ևս պետք է օրինակ վերցնի Եվրամիությունից իր էներգետիկ տնտեսական ու քաղաքական անվտանգությունն ամրապնդելու համար։

Առայժմ, սակայն, վաղ է խոսել որևէ նման հեռանկարի մասին, մեր երկրում արևայիան վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Արտեմ Եգանյան

Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ