Մեսսին կզբաղվի նոր բիզնեսով
Արգենտինայի հավաքականի ու «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին պատրաստվում է զբաղվել նոր բիզնեսով:
Ֆուտբոլիստը մտադիր է ներկայացնել հագուստի սեփական բրենդը:Այս մասին գրում է dailystar-ը:
Leo Messi Management ծրագրի շրջանակներում Մեսսին կհամագործակցի MGO-ի հետ, որի կրեատիվ տնօրենը հայտմի դիզայներ Թոմի Հիլֆիգերի քույրն է` Ջինի Հիլֆիգերը:
Նոր ծրագրի իրականացման հարցում Մեսսին աջակցելու է նաև իր քույրը` Սոլ Մեսսին: