«Նոր Զովքի» դեմ իրականացվում է համակարգված արշավ. ընկերության հայտարարությունը
Հայաստանի երկրորդ ամենամեծ ծածկույթ ունեցող սուպերմարկետների ցանցն արդեն տևական ժամանակ է, ինչ ենթարկվում է համակարգված ուժային և վարչարարական ճնշումների, որն ուղեկցվում է անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտումներով, կալանքը անձանց դեմ որպես պատիժ կիրառելու և ընկերությանը նյութական և ոչ նյութական վնաս հասցնելու իրողությամբ։ Արդյունքում 1999թ հիմնված, մատչելի և որակյալ մթերքներով հայտնի սուպերմարկետների ցանցն իր 29 մասնաճյուղերով ու մոտ 1600 աշխատակիցներով հայտնվել է ճգնաժամային իրավիճակում:
Վերլուծելով հանգամանքները, ծանոթանալով կալանավորման որոշմանը՝ «Նոր Զովք» ընկերության պաշտպանական խումբն այսօր հայտարությամբ արձանագրել է, որ դատարանները չեն ներկայացրել գեթ մեկ փաստական տվյալ, թե ինչու է անհրաժեշտ կալանավորել «Նոր Զովք»-ի ամբողջ ղեկավար կազմին ու զրկել ընկերությունը բնականոն գործունեությունը իրականացնելու՝ իր երաշխավորված իրավունքից: Ավելին, իրավապահ և հարկային մարմինները չեն ներկայացրել ողջամիտ բացատրություն այն մասին, թե ինչու են ծրագրերի և տվյալների պատճենահանման փոխարեն անպայմանորեն առգրավվում տեխնիկական բոլոր միջոցները՝ փաստացի զրկելով Ընկերությանը հաշվապահական հաշվառում վարելու, մատակարարների հանդեպ պարտավորությունները, վարկային, հարկային և այլ պարտավորությունները մարելու նպատակով դրամական փոխանցումները կատարելու և շուրջ 1600 ընտանիքների աշխատավարձերը հաշվարկելու և վճարելու հնարավորությունից: Այդ մասով վարույթն իրականացնող մարմնին ներկայացված միջնորդրություններն անարձագանք են մնացել:
«Ստանալովչորսմեղադրվողանձանցկալանավորմանմասինորոշումները՝տպավորությունէ, որբոլորըմեկմարդուկողմիցգրվածտեքստերեն, որոնցումպարզապեսձևականորենշարադրվածենքննիչներիկողմիցներկայացվածձևակերպումները։Մերկողմիցդատարաններինեններկայացվելհիմնավորկասկածըհերքողմիշարքփաստականտվյալներ, որոնցոչմիայնորևէանդրադարձչիկատարվելդատականակտում, այլևդատարանիկողմիցչենվերլուծվելքննիչներիկողմիցներկայացվածտվյալները՝հիմնավորելու, թեորքանովենդրանքբավարարառկակասկածըհավաստելուհամար։Բացիայդ, դատարաններնընդհանրապեսչենպատաճառաբանել, թեինչուկիրառելիչենկարողլինելայլխափանմանմիջոցները, այդթվում՝գրավը, տնայինկալանքըկամնույնիսկդրանցհամակցությունը, ինչըգալիսէևսմեկանգամընդգծելումերմտահոգություններըգործիուղղորդվածբնույթիվերաբերյալ»,-ասել է պաշտպանական խմբի ղեկավար, փաստաբան ԵրեմՍարգսյանը:
Նա նաև նշել է, որ հարկ կա ընդգծելու` քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված տնային կալանքը փաստացի շատ քիչ է զիջում կալանքին, մինչդեռ դատարանն այս չորս դեպքերում էլ կիրառել է միջազգային ստանդարտով ծայրահեղ խափանման միջոցը` կալանքը:
Պաշտպանական խումբն անդրադարձել է նաև ՀՀ Վարչապետի կողմից կատարված հայտարարությանը` ընդգծելով, որ այն անխուսափելիորեն կաշկանդելու է իրավապահ համակարգին կատարելու օբյեկտիվ քննություն։
«Այդխոսքերըվկայումեն, որանգամարտերկրումգտնվելուպարագայումվարչապետն ավելիքանտեղյակէգործիմանրամասնություններին։Ամենաբարձրմակարդակումարվումենհայտրարություններ, որոնք «կանխորոշումեն» գործիելքը՝ իրավապահհամակարգինստիպելովգործըքննելմիայնայնուղղությամբ, որըբխումէարդենիսկկատարվածզեկուցումներիցևդրանցհիմանվրաձևավորվածկանխակալդատողություններից։ Որքանէլվարչապետնասումէ «չխախտելովանմեղությանկանխավարկածը»՝իրխոսքերնամենաուղիղիմաստովանմեղությանկանխավարկածիխախտումեն, քանիորերկրիղեկավարնանումէհայտարարություններ, որոնքկասկածիտակենդնումմյուսկողմիդատողություններըևկանխորոշումկայացվողդատականակտերիբովանդակությունը:
ԵթեայսամենըդիտարկենքնաևՊԵԿնախագահՌուստամԲադասյանիկատարածհայտարարություններիհամատեքստում, ապապարզէ, որգործունենքպետությանկողմիցբիզնեսիդեմիրականացվողհամակարգվածարշավիհետ։Այսամեննազդումէտնտեսականմիջավայրիվրա, որտեղտնտեսվարողըչունիիրական հնարավորությունիրավականգործընթացներիշրջանակներումապացուցելիրանմեղությունըևզուգահեռաշխատել` վճարելովհարկերևաշխատավարձեր»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ուժի ցուցադրմամբ, ակնհայտ ապօրինություններով և ընկերության գործունեությունը կաթվածահար անելու համակարգված փորձերը մեկնարկել են «Նոր Զովք» ընկերության հանդեպ դեռ հունվարի 24-ին սկսած մասնավոր անձանց կողմից խուլիգանական հարձակումների և դրա հետևանքով մեծ վնասներ հասցնելու միջադեպերից հետո: Այս հանգամանքների մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանությանը, կան այլ էական հանգամանքներ ևս, որոնք դեռևս կբացահայտվեն ընկերության ղեկավար կազմի և պաշտպանական խմբի կողմից շուտով: