Մանե Թանդիլյանի նախաձեռնությամբ տեղի կունենա «Կնոջ հայացքը» խորագրով թեմատիկ լուսանկարների ցուցահանդեսի բացումը
Բացառիկ ֆոտոաշխատանքներում ներկայացված են մարդկային տարբեր
պատմություններ, աչքից հաճախ վրիպող, բայց ուշադրության արժանի առօրյա
դրվագներ, վավերագրություններ ու պատումներ։ Կանայք այս լուսանկարներով
ցույց են տվել իրենց աշխարհընկալումը, հայացքը՝ հասարակական տարբեր
խնդիրներին և իրողություններին։
Ֆոտոպատումների հերոսները հենց կանայք են, որոնք ապրել ու վերապրել են
պատերազմ, կոփվել ու դարձել են ավելի դիմակայուն, որոնք սոցիալական ծանր
խնդիրներով հանդերձ իրենց ընտանիքներում երբեմն միակ աշխատող ուժն են և
միայնակ պահում են ընտանիքը՝ լինելով և՛ որպես տան կին, և՛ որպես տան
տղամարդ։ Լուսանկարներում նաև ներկայացված են բռնցքամարտիկ կնոջ,
սերունդների հավերժ հակասության ու բախման մեջ գտնվող, կորստից հիասթափված
բայց և առաջ շարժվելու ուժ գտած կանանց պատմություններ են։
Լուսանկարների հեղինակները «4plus» անկախ վավերագրական լուսանկարչության
կենտրոնի լուսանկարչուհիներն են՝ Նազիկ Արմենակյանը, Փիրուզա Խալափյանը,
Անահիտ Հայրապետյանը, Նելլի Շիշմանյանը, Գայանե Հարությունյանը, Սիրանուշ
Ստեփանյանը։
Ցուցադրությունը բաց է լինելու մինչև մարտի 10-ը (Հասցե՝ Աբովյան 64,
Խաչատուր Աբովյանի արձանի մոտ)։