Երևանը, ինչպես և ողջ երկիրը, արմատական փոփոխությունների կարիք ունի. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
Երևանը, ինչպես և ողջ երկիրը, արմատական փոփոխությունների կարիք ունի... վերջին տարիները ցույց տվեցին, որ իշխող քաղաքական ուժն ի վիճակի չէ լուծել լրջագույն խնդիրները:
Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների միջոցով իշխանափոխությունը դոմինոյի էֆեկտ կարող է ունենալ ողջ հանրապետությունում:
Մեզ պետք է առանց կոռուպցիա Երևան, բոլոր ոլորտներում: